Ճառագայթային ախտորոշման բաժանմունք

2015թ. հիմնադրված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով: Բաժանմունքում առկա են. մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ, համակարգչային տոմոգրաֆ, թվային ռենտգեն և երկու սոնոգրաֆիկ սարք:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը 1,5 տեսլա հզորություն և ծրագրային մեծ հնարավորություններ ունի՝ ի տարբերություն այլ գործող սարքերի: Համակարգչային տոմոգրաֆն ունի եռաչափ ռեկոնստրուկցիայի հնարավորություն, իսկ ռենտգեն սարքի օգնությամբ հնարավոր է տարբեր պրոեկցիաներով պատկերներ ստանալ, ինչպես նաև համեմատել նոր պատկերը հնի հետ:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը

Ռադիոլոգիայի բաժանմունքը համագործակցում է գրեթե բոլոր բաժանմունքների հետ, քանի որ ներկայում ռադիոլոգիայի ստեղծած հնարավորությունները պրակտիկ բժշկին օգնում են հասկանալ պացիենտի առողջական խնդիրներն ու ավելի ճիշտ կազմակերպել բուժումը:


Ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատում են երիտասարդ, առաջատար և փորձառու մասնագետներ: «Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիան կադրային ընտրություն կատարելիս նախընտրում է պրոֆեսիոնալներին: Նրանք սերտ համագործակցում են նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ, մասնակցում տարեկան ժողովներին:

ՀՏ հետազոտությունը (համակարգչային տոմոգրաֆիա) հնարավորություն է տալիս բացահայտելու մարդու օրգանիզմի ախտաբանությունները: Ռադիոլոգիայի բաժանմունք պացիենտները գալիս են բժշկի ուղղորդմամբ, և հենց բժիշկն է որոշում հաճախականությունը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը

Ռադիոլոգիայի բաժանմունքը սերտորեն համագործակցում է ԲԿ-ի գրեթե բոլոր բաժանմունքների հետ՝ օրթոպեդիայի, ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի. իրականացվում է թիմային աշխատանք, որն ապահովում է աշխատանքի բարձր արդյունավետություն:
 
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) համարվում է ախտորոշիչ մեթոդ և իր անփոխարինելի դերն ունի բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման մեջ` հատկապես կենտրոնական նյարդային համակարգի, հենաշարժական համակարգի, ինչպես նաև որովայնի պարենխիմատոզ օրգանների պատկերման համար: Վերջին սերնդի ՄՌ տոմոգրաֆների շնորհիվ բաժանմունքում հասանելի է դարձել սրտի, թոքերի և աղեստամոքսային համակարգի մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունները:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունք   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը

 

 

ՄՌՏ նորագույն կիրառումներից մեկն է ՄՌ-մամոգրաֆիան, որն անվնաս է և չունի տարիքային սահմանափակում:

Կենտրոնում հնարավոր է իրականացնել ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտություն` դիֆուզ-կախված նկարների ստացումով, որն ամբողջ աշխարհում կիրառվում է օնկոսքրինինգի՝ ուռուցքների հայտնաբերման համար: Կիրառվում է նաև նոր մեթոդ կանանց օրգանների պատկերավորման համար՝ հիստերոսալպինգոգրաֆիա, երբ ներհեշտոցային կոնտրաստավորման ճանապարհով հնարավոր է պարզել արգանդի և փողերի անանցելիությունը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունք

 

Մասնագետները

Արամ Դանիելյան

Արամ Դանիելյան

ռադիոլոգ
Մանրամասն
Անուշ Մարալյան

Անուշ Մարալյան

ռադիոլոգ
Մանրամասն
Հռիփսիմե Հյուսնունց

Հռիփսիմե Հյուսնունց

ռադիոլոգ
Մանրամասն