Օրթոպեդիա և վնասվածքաբանություն

 

Վիրահատական միջամտությունների ցանկ

 

    Արթրոսկոպիա (ուսային, ծնկան, արմնկային, սրունք-թաթային արթրոսկոպիկ ռեկոնստրուկցիաներ)
    Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում
    Սպորտային վնասվածքների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում
    Հենաշարժական համակարգի բնածին և ձեռքբերովի խնդիրների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ
    Կոտրվածքների հետ կապված վիրահատություններ
    Տարբեր ախտաբանական ծագման հոդացավերի կոնսերվատիվ բուժում
    Ոտնաթաթերի մատների դեֆորմացիաների շտկում
    Հետվիրահատական վերականգնողական թերապիա


Սահակ Սարիբեկյան, բաժանմունքի վարիչԳործունեությունը

Բաժանմունքը ստեղծվել է 2001թ.: Այսինքն առկա է հարուստ աշխատանքային փորձ: Այստեղ բուժօգնություն են ստանում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտով զբաղվող և պարզապես ակտիվ կենսակերպ վարող մարդիկ: Սկսած 2013թ-ից կենտրոնը համալրվել է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս կիրառելու վիրաբուժության նորագույն մոտեցումներ՝ վնասվածքների բուժման գործում:

Սպորտային “առանձնահատկություններ”

Սպորտային վնասվածքները մի շարք նրբություններով տարբերվում են ընդհանուր վնասվածքաբանության խնդիրներից: Ոչ գրագետ միջամտության դեպքում մարզիկը կարող է կորցնել իր սպորտային հմտություններն ու այդ բնագավառի համար “անպիտան” դառնալ: Այդ պատճառով բուժական անձնակազմի նեղ մասնագիտացված կրթությունն ու համապատասխան տեխնիկական հագեցվածությունը պարտադիր պայմաններ են սպորտային վնասվածքի վերականգնման համար:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Օրթոպեդիա և վնասվածքաբանություն
Ամենատարածված վնասվածքները

Դրանցից առաջինը սրունք-թաթային շրջանի վնասվածքներն են: Տարածված են նաև ծնկան հոդի վնասվածքները` ջլային ապարատի, մենիսկների հետ կապված խնդիրները,որոնց դեպքում կարող են տեղի ունենալ անվերադարձ փոփոխություններ,հոդի ու աճառի քայքայումներ, եթե ճիշտ ժամանակին չարվեն ախտորոշումն ու վիրահատական միջամտությունը: Հաճախ հանդիպող խնդիրներից են ուսային հոդի շրջանի մկանաջլային հյուսվածքների վնասվածքները, որոնց համար առանձնահատուկ մոտեցում է պահանջվում այսպես կոչված` “overhead activity” մարզաձևերի դեպքում (լող, թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ և այլն): Շատ են հանդիպում նաև արմնկային ու դաստակային հոդերի հետ կապված վնասվածքները:


Ի՞նչ է արվել մինչ օրս
Բաժանմունքում վիրահատական միջամտություն է ստացել մոտ 500 մարզիկ՝ ինչպես        Հայաստանից, այնպես էլ արտերկրից (Վրաստան, Ռուսաստան, Ղազախստան,      Ուկրաինա, անգամ Գերմանիա և Նիգերիա): Մինչ այժմ այստեղ կատարվել է շուրջ 2500  տարաբնույթ վիրահատություն, մասնավորապես՝ ծնկան հոդի խաչաձև և կողմնային կապանների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, մենիսկների վերականգնման վիրահատություններ,ինչպես նաև աճառային հետտրավմատիկ դեֆեկտների   վերականգնում, մոզաիկոպլաստիկա և այլն:


Հայտնի մարզիկներ՝ մեր բաժանմունքում

Բաժանմունքի մասնագիտացված անձնակազմի շնորհիվ՝ պրոֆեսիոնալ սպորտ են վերադարձել այնպիսի անվանի մարզիկներ, ինչպիսիք են Ռոմիկ Ամոյանը /ընբշամարտի Եվրոպայի բազմակի չեմպիոն/, Նազիկ Ավդալյանը /ծանրամարտի աշխարհի չեմպիոն/, Մելինե Դալուզյանը /Եվրոպայի բազմակի չեմպիոն/ և այլոք: Իրենց առողջությունը (հին վնասվածքներով) մեզ են վստահել այնպիսի լեգենդար մարզիկներ, ինչպիսիք են օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, Արարատ 73-ի անվանի շատ ֆուտբոլիստներ:

Մասնագետները

Սահակ Սարիբեկյան

Սահակ Սարիբեկյան

օրթոպեդ-վնասվածքաբան
Մանրամասն
Ալեքսանդր Արզումանյան

Ալեքսանդր Արզումանյան

օրթոպեդ-վնասվածքաբան
Մանրամասն
Արթուր Մարտիրոսյան

Արթուր Մարտիրոսյան

օրթոպեդ-վնասվածքաբան
Մանրամասն