Նորություններ

Արմեն Չարչյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Արմեն Չարչյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ  մեր երկրի կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ: Անկախությունը բարձրագույն, անքննելի,  արժեք է, բայց միաժամանակ` մեր ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու համար բարձրագույն պատասխանատվություն: Յուրաքանչյուրիս գործն է՝ ամենօրյա տքնաջան աշխատանքով նպաստել համայն հայության հայրենիքի զարգացմանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պարտավորեցնող է, մենք բոլորս պետք է մշտապես գիտակցենք, որ միասին կայացնում ենք այն պետությունը, որի մասին դարեր երազել են մեր նախնիները: 29 տարի առաջ այս օրը Հայաստանի քաղաքացին լինելու հպարտությունը վայելելու համար մեր երկրի ընտրողների 99 տոկոսից ավելին վճռեց  անկախության ճանապարհով շարունակել հայության հայրենիքի ճակատագիրը: Անկախությունը դիմագրավեց պատերազմի, էներգետիկ ճգնաժամի, շրջափակման փորձությունները, պատերազմը ծնունդ տվեց հերոսների եւ ձեւավորեց բանակ, որն այսօր մեր հպարտությունն է: Վերստին շնորհավորում եմ  Հայաստանի Հանրապետության անկախության  29- ամյակի կապակցությամբ, մաղթում  հաջողություններ` ի փառս  Հայաստանի Հանրապետության:

 

Խորին հարգանքով 

Արմեն Չարչյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր

 
21.09.2020