Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք


Բաժանմունքի ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը

 

Բաժանմունքը գործում է բժշկական կենտրոնի հիմնադրման օրվանից, նախկինում եղել է Պրոկտոլոգիայի ինստիտուտ, այնուհետև վերանվանված «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ, իսկ 2013թ. Իզմիրլյան ընտանիքի կողմից կենտրոնը վերանորոգվեց և վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ: Բաժանմունքը տարիների ընթացքում ընդլայնվել է, ունի բազմաթիվ ծառայություններ և մեծ թվով նեղ մասնագետներ, որոնք ընդունում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդներ:

 

Հիմնական գործունեության ուղղությունները

 

Բաժանմունքը ներառում է և՛ հետազոտական լաբորատոր-ախտորոշիչ, և՛ բուժական ծառայություններ:

 

2017-2018թթ․ բաժանմունքն ընդունել է սոցփաթեթի շահառուների, ովքեր իրենց տարեկան բուժկանխարգելիչ զննումն անցել են մեր բուժհաստատությունում: Հաճախ լուրջ խնդիրներ ենք հայտնաբերել, որոնց լուծումն անմիջապես տրվել է: Հարկ եղած դեպքում իրականացվել է կրկնակի լաբորատոր և գործիքային հետազոտություններ:

 

Տեխնիկական հագեցվածությունը

 

Ախտորոշիչ բաժանմունքը հագեցած է բարձրակարգ սարքներով, որոնց շնորհիվ պատասխաններն առավել որակյալ և վստահելի են: Պարբերաբար համալրվում են նոր սարքերով։

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Խորհրդատվական-ախտորոշիչ բաժին   «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Խորհրդատվական-ախտորոշիչ բաժին

 

Բաժանմունքում իրականացվող ծառայությորնները

 

Կոնսուլտացիոն- ախտորոշիչ բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները. գաստրոէնտերոլոգիական, էնդոկրինոլոգիական, սրտաբանական, նյարդաբանական, թոքաբանական, գինեկոլոգիական, ռևմատոլոգիական, ալերգոլոգիական, մաշկավեներոլոգիական, համաճարակաբանական, մորֆոլոգիական, ատամնաբուժական, էնդոսկոպիկ ինչպես նաև հոգեթերապևտիկ ծառայություններ: Բոլոր մասնագետները պրոֆեսիոնալ են իրենց գործում, կատարում են համակարգված, թիմային աշխատանք, որի արդյունքում ունենում ենք ախտորոշման և բուժման բարձր արդյունավետություն:

 

Որտ՞եղ և ինչպե՞ս են վերապատրաստվում մասնագետները


Բաժանմունքում կատարվում են գիտական աշխատանքներ, բժիշկների հիմնական մասը գիտությունների թեկնածուներ են , ունենք նաև գիտությունների դոկտոր։ Բժիշկները դասախոսում են Բժշկական համալսարանում և դասախոսություններ են կարդում դեղագործական ընկերությունների կողմից կազմակերպած գիտաժողովներին: Մշտապես վերապատրաստվում են և՛ արտերկրում, և՛ նախկին ԱՊՀ երկրներում, և՛ ՀՀ-ում:

 

Բաժանմունքի ձեռքբերումները

 

«Իզմիրլյան» ԲԿ 2018-ի ձեռքբերումներից էր Ֆրանկոֆոնիայի գագթնաժողովի մասնակիցների բուժսպասարկումն ապահովելն, որի գերակշռող մեծամասնությունը կատարեց կոնսուլտացիոն-ախտորոշիրչ բաժանմունքի բժիշկները։ Բաժանմունքի մասնագետները մշտապես հետևում են գիտության վերջին զարգացումներին, նորամուծություններին, դեղորայքային նոր բուժման մեթոդներին, աշխատում ընտրել ամենաարդյունավետը, ապաքինման առավել արագ և անվնաս տարբերակները: Մեր հաջողության գրավականը՝ համակարգված արհեստավարժ թիմային աշխատանք ։

 

Գործընկերները, համագործակցողները


Բաժանմունքը համագործակցում է տարբեր երկրների մասնագետների հետ:


Տարին մի քանի անգամ կենտրոնը հյուրընկալում է և՝ Գերմանիայից, և ԱՄՆ-ից գործընկերներին, որոնք բժիշկների հետ համատեղ և՛ վիրահատություններ են իրականացնում, և՛ խորհրդատվություն տրամադրում հիվանդներին:

 

Կենտրոնի խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունքը ներկայացնում է հետևյալ բուժծառայությունները.

 

Սրտաբանական ծառայություն

 

Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում հիմնադրվել է 2006 թ., երբ դեռ այն անվանվում էր «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ: Սրտաբանական ծառայություն ունենալու նպատակահարմարությունը թելադրվել է այն հանգամանքով, որ վիրահատությունների ենթարկվող պացիենտների մեծամասնությունը միջին և բարձր տարիքային խմբի անձիք են, ովքեր ունեն տարատեսակ ուղղեկցող սրտային պաթոլոգիա, ինչը կարող է հանգեցնել լուրջ վիրահատական անցանկալի բարդությունների, ընդհուպ մինչև մահ:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Խորհրդատվական-ախտորոշիչ բաժին

 

«Իզմիրլյան» ԲԿ-ում սրտաբանական ծառայության հիմնական գործառույթներն են իրականացնել հիվանդների նախավիրահատական ախտորոշումն և բուժումը, գնահատել լուրջ վիրահատական սրտային ռիսկերի ծանրության աստիճանը, կանխել հնարավոր սրտային բարդություններն, իսկ դրանց ի հայտ գալու պարագայում կատարել համապատասխան բուժում ...

Կարդալ ավելին →


Էնդոկրինոլոգիական ծառայություն

 

«Իզմիրլյան» ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայությունը գործում է կլինիկայի ստեղծման օրվանից:

 

Էնդոկրինոլոգիական ծառայությունը ներառում է հորմոնալ բնույթի բոլոր հիվանդությունների ախտորոշումը և բուժումը: Էնդոկրինոլոգիայում ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտություններից իրականացվում են հորմոնների որոշումն արյան մեջ: Գործիքայի հետազոտություններից առավել հաճախ կիրառվում է ուլտրաձայնային հետազոտությունը . որոշ դեպքերում կատարվում է բիոփսիա, օրինակ, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների դեպքում:

 

Էնդոկրինոլոգիական ծառայության կարող են դիմել...

Կարդալ ավելին →


Մաշկաբանական ծառայություն


Մաշկավեներոլոգիական ծառայությունը զբաղվում է մաշկային հիվանդություններով ու սեռավարակներով, հիվանդների խորհրդատվությամբ, ախտորոշմամբ ու բուժմամբ: Առավել հաճախ դիմում են պարազիտար հիվանդություններով հիվանդները, որոնք արդյունավետ բուժվում են, քրոնիկ դերմատոզներից` փսորիազի, տարբեր էկզեմաների, ատոպիկ, ալերգիկ դերմատիտների ժամանակ:


Քրոնիկ դերմատոզների ժամանակ բուժման արդյունքը հիմնականում ժամանակավոր է, և, կախված սեզոնի, նյարդային, սթրեսային վիճակների հետ, կարող են սրանալ: Ծառայությանը կարող են դիմել...

Կարդալ ավելին →


Գաստրոէնտերոլոգիական ծառայություն


Գաստրոէնտերոլոգիան այն մասնագիտացված ուղղությունն է, որը զբաղվում է մարսողական համակարգի հետ կապված բոլոր հիվանդություններով։

 

Դրանք են՝ գաստրոէզոֆագիլ ռեֆլյուքս հիվանդություն, էնտերիտ, կոլիտ / իշեմիկ, խոցային, գրանուլոմատոզ կոլիտներ/, հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդություն, ինչպես նաև լյարդի , լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով։ Հիվանդությունների ախտորոշման համար լայն կիրառվում է ժամանակակից լաբորատոր և գործիքային հետազոտություն, մասնավորապես էնդոսկոպիա, ուլտրաձայնային, ռադիոլոգիական /ՀՏ և ՄՌՏ/։

«Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատում են մասնագետներ, որոնք ունեն և՛ գիտական, և՛պրակտիկ աշխատանքային փորձ, որն էլ ապահովում է ...

Կարդալ ավելին →

 

 

Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք, հեռ.՝ +374 10 24 20 24

 

Մասնագետները

Տաթևիկ Բադալյան

Տաթևիկ Բադալյան

գաստրոէնտերոլոգ
Մանրամասն
Մարինա Պետրոսյան

Մարինա Պետրոսյան

Թոքաբան
Մանրամասն
Գայանե Ղալումյան

Գայանե Ղալումյան

հոգեբան
Մանրամասն
Բոլոր մասնագետները