Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն

 

Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք

 

«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 2000թ.՝ պրոֆ. Ա.Ի. Ադամյանի կողմից: 2005 թվականից բաժանմունքը ղեկավարում է բ.գ.թ. Հ.Վ.Բաղդասարյանը:

 

Բաժանմունքում կատարվում են բաց և լապարոսկոպիկ վիրահատություններ.

 

    որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության, ինչպես նաև պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների տարբեր ախտահարումների դեպքում.
    լյարդի, լեղապարկի և լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդություններ (այդ թվում՝ օնկոլոգիական, հեմատոլոգիական, պարազիտային ծագման և այլն),
    ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ (խոցային հիվանդություն, աղիքային անանցանելիություն, ուռուցքային հիվանդություններ և այլն),
    տարբեր տեղակայման բարդ ճողվածքներ (ալոպլաստիկ ցանցերի կիրառմամբ),
    վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, ավշահանգույցների բարորակ և չարորակ հիվանդություններ,
    գինեկոլոգիական ծառայություն:
       

 Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք

 

Բաժանմունքի գիտական գործունեությունն ընդգրկում է արյունաստեղծ և էնդոկրին համակարգի, հեպատոպանկրեատոբիլիար շրջանի հիվանդությունների ախտորոշմանը և վիրաբուժական բուժմանը վերաբերող հետազոտություններ, որոնք հրապարակված են հայրենական և արտասահմանյան բազմաբնույթ գիտական ժողովածուներում և ամսագրերում: Բաժանմունքի կազմում գործում է նաև գինեկոլոգիական ծառայություն:

 

Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք կարող եք զանգահարել՝ +374 10 24 40 81

 

 

 

 

 

 

 

 

Մասնագետները

Հրաչյա Բաղդասարյան

Հրաչյա Բաղդասարյան

վիրաբույժ
Մանրամասն
Արսեն Ասատրյան

Արսեն Ասատրյան

Ընդհանուր վիրաբույժ
Մանրամասն
Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյան

վիրաբույժ
Մանրամասն
Բոլոր մասնագետները