Բաժանմունքը հիմնադրվել է 1982 թ., երբ պրոֆեսոր (հետագայում` ակադեմիկ) Նազարովը Մոսկվայի Պրոկտոլոգիայի ինստիտուտից եկավ Հայաստան և հիմնադրեց պրոկտոլոգիական ծառայությունը: Այս տարիների ընթացքում իրականացվել է մոտավորապես 10-15 հազար վիրահատություն: Այնուհետև ստեղծվել է Պրոկտոլոգիայի ինստիտուտը, հետագայում վերանվանվել է Սուրբ Ներսես Մեծ:
Ներկայում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է որպես ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք:
Բաժանմունքում առկա է 15 հիվանդասենյակ:
Հիմնական գործունեության ուղղությունները
Բաժանմունքը զբաղվում է ուղիղ աղու, շեքի, պոչուկի և հետանցքի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ:
Բաժանմունքի ծառայությունները
Բաժանմունքում իրականացվում են հիվանդությունների ախտորոշում, վիրահատական կամ կոնսերվատիվ բուժում: Կիրառվում են ախտորոշման և բուժման բոլոր մեթոդները: Ուռուցքային գործընթացների առկայության դեպքում հիվանդը տեղափոխվում է կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք:
Հիվանդները դուրս գրվելուց հետո պարբերաբար հրավիրվում են հետազոտության և խորհրդատվության՝ մինչև լիարժեք ապաքինումը:
|
Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում
Իրականացվում է թութքի, հետանցքի ճաքերի, խուղակների, ուղիղ աղու պոլիպների, պոչուկի, շեքի կիստաների, ռեկտովագինալ խուղակների, հետնծննդաբերական դեֆորմացիաների, պարապրոկտիտների և այլ հիվանդությունների բուժում:
Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել
Բաժանմուք կարող է դիմել յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի համապատասխան գանգատներ: Դիմելու համար կարող են օգտվել նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի պաշտոնական կայքից:
Տեխնիկական հագեցվածությունը
Բաժանմունքը տեխնիկապես հագեցված է, առկա են նորագույն վիրահատական պարագաներ և սարքեր: Բաժանմունքը վերանորոգված է և կահավորված: Հիվանդը ապահովվում է անհրաժեշտ իրերով և դեղորայքով:
Ընդունում ենք սոցշահառուներին, պետ պատվերով և ապահովագրություն ունեցող հիվանդների։
Անձնակազմը
Բաժանմունքում աշխատում են պրոկտոլոգ-վիրաբույժներ, ովքեր զբաղվում են վիրաբուժական ու կոնսերվատիվ բուժմամբ: Աշխատանքն իրականցվում է բարձրակարգ մասնագետների կողմից` համատեղ, թիմային աշխատանքի շնորհիվ, ապահովելով բարձր արդյունավետություն:
Բաժանմունքի անձնակազմը.
Գարեգին Էսքյուզյան, բ.գ.թ, / բաժանմունքի վարիչ/
Արարատ Սահակյան, բ.գ.թ,
Ալեքսանդր Ղուրբանյան,
Արտյոմ Ավետիսյան
Միջին բուժանձնակազմում ընդգրկված են. ավագ քույրը, վիրակապարանի քույրը, 3 հերթապահող քույրեր, տնտեսվարը:
Որտե՞ղ և ինչպես են վերապատրաստվում մասնագետները
«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք վարիչ՝ Գարեգին Էսքյուզյանը և վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանը Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի ամբիոնի ասիստենտ են և դոցենտ:
Գարեգին Էսքյուզյանը վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Արարատ Սահակյանը` Ռուսաստանում:
Գարեգին Էսքյուզյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժիշկ պրոկտոլոգ, բ.գ.թ.
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք, հեռ.՝ +374 10 24 04 86