Ընդհանուր պրոկտոլոգիա -2-րդ պրոկտոլոգիական բաժանմունք

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ընդհանուր պրոկտոլոգիա

 

Բաժանմունքը հիմնադրվել է 1982 թ., երբ պրոֆեսոր (հետագայում` ակադեմիկ) Նազարովը Մոսկվայի Պրոկտոլոգիայի ինստիտուտից եկավ Հայաստան և հիմնադրեց պրոկտոլոգիական ծառայությունը: Այս տարիների ընթացքում իրականացվել է մոտավորապես 10-15 հազար վիրահատություն: Այնուհետև ստեղծվել է Պրոկտոլոգիայի ինստիտուտը, հետագայում վերանվանվել է Սուրբ Ներսես Մեծ:

 

Ներկայում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է որպես ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք:

Բաժանմունքում առկա է 15 հիվանդասենյակ:

 

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքը զբաղվում է ուղիղ աղու, շեքի, պոչուկի և հետանցքի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ:

 

Բաժանմունքի ծառայությունները

Բաժանմունքում իրականացվում են հիվանդությունների ախտորոշում, վիրահատական կամ կոնսերվատիվ բուժում: Կիրառվում են ախտորոշման և բուժման բոլոր մեթոդները: Ուռուցքային գործընթացների առկայության դեպքում հիվանդը տեղափոխվում է կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք:

 

Հիվանդները դուրս գրվելուց հետո պարբերաբար հրավիրվում են հետազոտության և խորհրդատվության՝ մինչև լիարժեք ապաքինումը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ընդհանուր պրոկտոլոգիա    Ընդհանուր պրոկտոլոգիա  

“Измирлян” медицинский центр: Общая проктология

   

 

Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում

 

Իրականացվում է թութքի, հետանցքի ճաքերի, խուղակների, ուղիղ աղու պոլիպների, պոչուկի, շեքի կիստաների, ռեկտովագինալ խուղակների, հետնծննդաբերական դեֆորմացիաների, պարապրոկտիտների և այլ հիվանդությունների բուժում:

 

Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել

Բաժանմուք կարող է դիմել յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի համապատասխան գանգատներ: Դիմելու համար կարող են օգտվել նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի պաշտոնական կայքից:

 

Տեխնիկական հագեցվածությունը

Բաժանմունքը տեխնիկապես հագեցված է, առկա են նորագույն վիրահատական պարագաներ և սարքեր: Բաժանմունքը վերանորոգված է և կահավորված: Հիվանդը ապահովվում է անհրաժեշտ իրերով և դեղորայքով:

 

Ընդունում ենք սոցշահառուներին, պետ պատվերով և ապահովագրություն ունեցող հիվանդների։

 

“Измирлян” медицинский центр: Общая проктология

 

Անձնակազմը

Բաժանմունքում աշխատում են պրոկտոլոգ-վիրաբույժներ, ովքեր զբաղվում են վիրաբուժական ու կոնսերվատիվ բուժմամբ: Աշխատանքն իրականցվում է բարձրակարգ մասնագետների կողմից` համատեղ, թիմային աշխատանքի շնորհիվ, ապահովելով բարձր արդյունավետություն:
 
Բաժանմունքի անձնակազմը.
Գարեգին Էսքյուզյան, բ.գ.թ, / բաժանմունքի վարիչ/
Արարատ Սահակյան, բ.գ.թ,
Ալեքսանդր Ղուրբանյան,
Արտյոմ Ավետիսյան

Միջին բուժանձնակազմում ընդգրկված են. ավագ քույրը, վիրակապարանի քույրը, 3 հերթապահող քույրեր, տնտեսվարը:

Որտե՞ղ և ինչպես են վերապատրաստվում մասնագետները

«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք վարիչ՝ Գարեգին Էսքյուզյանը և վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանը Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի ամբիոնի ասիստենտ են և դոցենտ:

 

Գարեգին Էսքյուզյանը վերապատրաստվել   է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Արարատ Սահակյանը` Ռուսաստանում:

Գարեգին Էսքյուզյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժիշկ պրոկտոլոգ,  բ.գ.թ.

 

   

Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք, հեռ.՝ +374 10 24 04 86

 

Մասնագետները

Գարեգին Էքսյուզյան

Գարեգին Էքսյուզյան

պրոկտոլոգ
Մանրամասն
Ալեքսանդր Ղուրբանյան

Ալեքսանդր Ղուրբանյան

վիրաբույժ-պրոկտոլոգ
Մանրամասն
Արտյոմ Ավետիսյան

Արտյոմ Ավետիսյան

պրոկտոլոգ
Մանրամասն
Բոլոր մասնագետները