Լաբորատորիա

Բաժանմունքը բաղկացած է կլինիկական, կենսաքիմիական, շճաբանական, ինչպես նաև իմունոֆերմենտային հետազոտությունների լաբորատորիաներից:

Լաբորատոր բաժանմունքի ստորաբաժանումներում կատարվում են տարբեր պաթոլոգիական վիճակների ժամանակ սպիտակուցային, ածխաջրատային, ճարպային փոխանակության, ինչպես նաև էլեկտրոլիտների և թթվա-հիմնային հավասարության խանգարումների հետազոտություններ՝ վիրաբուժական, ուրոլոգիական և թերապևտիկ պրոֆիլի հիվանդությունների ժամանակ:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Լաբորատորիա «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Լաբորատորիա

Բաժանմունքի գործունեության մեջ լայն կիրառում են գտել շաքարային դիաբետի, սակավարյունության, սրտամկանի ախտահարման, ինֆեկցիաների, վահանաձև գեղձի, վերարտադրման բնագավառի հիվանդությունների, տարբեր օրգան-համակարգերի օնկոմարկերների, ինչպես նաև հորմոնների հետազոտությունները:

Օրգան-համակարգերի վիճակի հետազոտման ժամանակ շեշտը դրվում է լաբորատոր ախտորոշման ժամանակակից չափանիշների վրա, որոնց հիմքում դրված են անալիզների ունիֆիկացված մեթոդները, որոնք կատարվում են ամենաարդիական ավտոմատ անալիզատորների և որակյալ ախտորոշիչ հավաքածուների կիրառմամբ:

Ինտենսիվ թերապիայի ժամանակ կատարվում է օրգանիզմի էլեկտրոլիտների, թթվահիմնային հավասարության և թթվածնային հաշվեկշռի որոշում, որոնց ցուցանիշների հիման վրա իրականացվում է թթվածնի տրանսպորտի, գազափոխանակության ռեժիմի, մակարդակի և արդյունավետության հետագա դինամիկ հսկողություն: Վերջինն իրականացվում է լաբորատոր բաժանմունքում մշակված համակարգչային ծրագրերի միջոցով:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Լաբորատորիա «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Լաբորատորիա

Իրականացվում է թթվահիմնային հավասարության և միկրոէլեմենտների հաշվեկշռի խանգարումների հիմնական համախտանիշների ավտոմատ ախտորոշում, որը թույլ է տալիս կտրուկ արագացնել դինամիկ հսկողության ընթացքը, կրճատել ծախսվող ժամանակը:

Բաժանմունքում մշտապես իրականացվում է հետազոտությունների որակի և ճշտության միջ- և հարլաբորատոր հսկողություն:

Բաժանմունքը հանդիսանում է կլինիկական օրդինատորների ուսումնական բազաներից մեկը: Գիտական գործունեությունը արտացոլված է տպագրություններում, գիտապրակտիկ սեմինարների, գիտաժողովների նյութերում:

 

 

Մասնագետները

Վահան Գևորգյան

Վահան Գևորգյան

բժիշկ-լաբորանտ
Մանրամասն
Բոլոր մասնագետները