Կոլոպրոկտոլոգիա

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Կոլոպրոկտոլոգիա

 

Կոլոպրոկտոլոգիայի՝ նախկինում ՀՀ ԱՆ Պրոկտոլոգիայի ԳձԻ-ի հաստ աղու վիրաբուժության բաժանմունքը ստեղծվել է 1982թ-ին, որի գիտական և գործնական աշխատանքները ղեկավարել է ակադեմիկոս Լ. Լ. Նազարովը:

1999 թ.–ից առ այսօր, բաժանմունքի վարիչն է բ. գ.  դոկտոր, պրոֆեսոր Ա. Ս. Հակոբյանը: Բաժանմունքը համարվում է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ–ի կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի հիմնական բազան: Բաժանմունքի բժիշկների կողմից պաշտպանվել է 3 դոկտորական թեզ՝ պերիտոնիտի բուժման, խթաղիքի բարդացած քաղցկեղի և ուղիղ աղիքի վնասվածքների վերաբերյալ։ Պաշտպանվել է նաև 3 թեկնածուական թեզ: Աշխատակիցների կողմից տպագրվել են բազմաթիվ գիտական հոդվածներ՝ արտասահմանյան և հանրապետական բժշկական հանդեսներում:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ընդհանուր պրոկտոլոգիա   Կոլոպրոկտոլոգիա   «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ընդհանուր պրոկտոլոգիա


Կլինիկայի աշխատակիցների բազմամյա գործնական և գիտական փորձը թույլ է տալիս կատարելու հաստ աղիքի լայնածավալ մասնահատումներ՝ առաջնային բերանակցումով և այլ վիրաբուժական միջամտություններ.

 

    կոլոռեկտալ ուռուցքների,
    քրոնիկ փորկապությունների,
    դիվերտիկուլյար հիվանդության,
    ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի,
    Կրոնի հիվանդության բարդացած ձևերի,
    մեգակոլոնի(Հիրշպրունգի հիվանդության),
    հարուղիղաղիքային տերատոիդ բշտերի,
    հաստ աղիքի վնասվածքների դեպքում:


Մշակվել և կիրառվում են արդյունավետ վիրաբուժական մոտեցումներ ուղիղ աղիքի արտանկման և հետանցքային ուղու հետվիրահատական նեղացման ու սեղմանի անբավարարության դեպքում: Կոլոստոմայի առկայությամբ հիվանդների մոտ լայնորեն կիրառվում է վաղ վիրաբուժական վերականգնում, աղիքային անընդհատության ստեղծում, արհեստական սեղմանի և պահեստոցի ձևավորում՝ սեղմանի և ուղիղ աղիքի հեռացման դեպքում:

Բաժանմունքում կատարվում են նաև անալ ուղու, շեքի շրջանի և պոչուկային հատվածի հիվանդությունների վիրահատություններ.

 

    թութքի,
    սուր և քրոնիկ պարապրոկտիտի,
    հետանցքային ուղու ճաքի,
    էպիթելային պոչուկային ուղու,
    սրբոսկրապոչուկային շրջանի տարածուն պիոդերմիայի,
    ռեկտոցելեի և շեքի հետծննդաբերական պատռվածքների,
    ռեկտովագինալ խուղակի,
    անալ սեղմանի անբավարարության,
    ուղիղ աղիքի և անալ ուղու պոլիպների,
    հարհետանցքային շրջանի սրածայր կոնդիլոմաների վիրաբուժական բուժում։


Վիրահատությունները կատարվում են ժամանակակից սարքավորումների միջոցով:

 

Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք, հեռ.՝ +374 10 24 24 87

 

Մասնագետները

Արամ Հակոբյան

Արամ Հակոբյան

պրոկտոլոգ
Մանրամասն
Անահիտ Գևորգյան

Անահիտ Գևորգյան

պրոկտոլոգ
Մանրամասն
Արման Ամիրխանյան

Արման Ամիրխանյան

պրոկտոլոգ
Մանրամասն
Բոլոր մասնագետները