Քիթ-կոկորդ-ականջաբանություն

«Իզմիրլյան» ԲԿ, ԼՕՌ բաժանմունք

 

«Իզմիրլյան» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքը գործում է 1998 թ – ից բաժանմունքի վարիչն է  եղել Ս.Ժ.Փխրիկյանը։ 2004թ.-ի դեկտեմբեր ամսից մինչ օրս բաժանմունքը ղեկավարում է Վ.Գ.Ստեփանյանը։ Քանի որ աշխատակիցների թվում կան նաև պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժներ, կատարվող վիրահատական միջոցառումների ծավալը մեծ է:

 

Բացի տիպիկ ԼՕՌ- վիրահատություններից (տոնզիլէկտոմիա, սեպտոպլաստիկա, քթի հավելյալ խոռոչների վիրահատություններ և այլն ), կատարվում են նաև քթի խոռոչի և հարքթային խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրահատություններ, գլխի և պարանոցի շրջանի վերականգնողական և պլաստիկ միկրովիրահատություններ:

 

2005 թ.-ից Հայաստանում իրականացվում է քնի օբստրուկտիվ ապնոէի և խռմփոցի բուժում վիրահատական եղանակով՝ ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա: Կենտրոնի կողմից ռադիոհաճախական գեներատոր ձեռք բերելուց հետո հնարավոր դարձավ տվյալ ճառագայթման միջոցով ազդել քթի և կոկորդի շրջաններին՝ ապնոէի թեթև ձևերի դեպքում: Տվյալ գեներատորը կիրառվում է նաև այլ վիրահատությունների ընթացքում: Ուրույն տեղ է զբաղեցնում ԼՕՌ-օնկոլոգիան:

 

   

 

Բաժանմունքում, բացի մագիստրալ անոթների կապումով կատարվող ընդլայնված լարինգէկտոմիայից, կատարվում են նաև կոկորդի օրգանպահպանողական վիրահատություններ:

 

2006թ.-ից կատարվում է ձայնի վերականգնում պրոթեզավորման միջոցով: Մինչ այսօր 60 հիվանդներ հնարավորություն են ստացել հաղորդակցվելու և վերադարձել իրենց առօրյա կյանքին:

 

    Ընդհանուր ԼՕՌ  (հիմնական վիրահատություններ)
    ԼՕՌ օնկոլոգիա (լարինգէկտոմիա, կոկորդի մասնահատում, լարինգէկտոմիայից հետո վերականգնողական վիրահատություն, սիլիկոնային պրոթեզների միջոցով ձայնի վերականգնում, խռմփոցի և քնի օբստրուկտիվ ապնոէի վիրահատական բուժում )
    Քթի և հարքթային խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրահատութուններ
    Գլխի և պարանոցի շրջանի վերականգնողական  և էսթետիկ վիրահատություններ
    Պլաստիկ և միկրովիրաբուժական վիրահատություններ

 

Որ՞ դեպքերում է անհրաժեշտ դիմել լոգոպեդին:


Լոգոպեդիխորհրդատվություն և միջամտություն անհրաժեշտ է, եթե .

 

  • 1,5 տարեկան երեխան ընդհանրապես չի օգտագործում խոսքը, որպես հաղորդակցման միջոց (անգամ առանձին բառեր),
  • 2 տարեկան. բացառում է ֆրազային խոսքը,
  • 3 տարեկան. աղավաղված կամ խանգարված է հնչարտաբերումը, խանգարված է խոսքի տեմպը (արագ կամ դանդաղ խոսք),
  • 4 տարեկան. խանգարված է մի քանի հնչյունախմբերի արտաբերումը, աղքատ բառապաշար, օգտագործում է կարճ ֆրազներ, խոսքում առկա է քերականական կողմի սխալներ,
  • 7 տարեկան. խանգարված է գրավոր և բանավոր խոսքը ( դիսգրաֆիա, դիսլեքսիա),
  • ռինոլալիա (գայլի երախ, նապաստակի շրթունք, քիմքի հետ կապված խնդիրներ և այլն),
  • կակազություն,
  • դիզարտրիա,
  • ՄՈՒԿ,
  • ձայնային խանգարումներ,
  • լեզվի սանձիկի ուղղում, շտկում` առանց վիրահատական միջամտության:

           Մեծահասակների դեպքում.

  • ձայնի խանգարումներ,
  • խոսքային խանգարումներ`
    . կակազություն,
    . աֆազիա (գանգուղեղային վնասվախքները, ուղեղի կաթված),
  • ձայնի վերականգնում`
    . կոկորդի հեռացումից հետո,
    . քրոնիկական լարինգիտների դեպքում,
    . ձայնալարերի լուծանքի և թերլուծանքի դեպքում,

 

Արտաբերական ապարատի յուրաքանչյուր փոփոխությունների դեպքում դիմել լոգոպեդի խորհրդատվության` կանխելու հետագա խնդիրները:

 

ՔԿԱ բաժանմունք, հեռ.՝  +374 10 24 28 15

Մասնագետները

Վարազդատ Ստեփանյան

Վարազդատ Ստեփանյան

քիթ-կոկորդ-ականջաբան
Մանրամասն
Կարեն Սոկոլյան

Կարեն Սոկոլյան

քիթ-կոկորդ-ականջաբան
Մանրամասն
Անահիտ Անտոնյան

Անահիտ Անտոնյան

քիթ-կոկորդ-ականջաբան
Մանրամասն
Բոլոր մասնագետները