“Իզմիրլյան” բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը հանրապետությունում էնդոսկոպիայի հիմնադիրներից է և կազմավորվել է 1976թ. Երևան քաղաքի 8-րդ կլինիկական հիվանդանոցի պրոկտոլոգիայի բաժանմունքի բազայի հիման վրա։ Այս տարիների ընթացքում կատարվել են ավելի քան 80 000 պլանային և անհետաձգելի ախտորոշիչ էնդոսկոպիկ հետազոտություններ 2-ից մինչև 94 տարեկան հիվանդների մոտ։ Առաջին տարիներին` փորձի կուտակման շրջանում, հետազոտությունները իրականացվում էին ախտորոշիչ նպատակներով։ 1979 թվականից, երբ արդեն բավականին փորձ էր կուտակվել, կաբինետը համալրվել էր նոր համալիր գործիք-սարքավորուներով հետազոտությունները սկսեցին իրականացվել անհետաձգելի ցուցումներով (աղեստամոքսային տրակտի տարբեր հատվածների արյունահոսության աղբյուրների հայտնաբերումը, արյունահոսության աստիճանի գնհատումը, հնարավորության դեպքում արյունահոսությունների դադարեցնում, աղիքային անանցանելիության պատճառների ախտորոշում և, որոշ դեպքերու, դրանց էնդոսկոպիկ ճանապարհով բուժում, օտար մարմինների հեռացում)։Հանրապետությունում առաջին անգամ ֆիբրոէնդոսկոպիան կիրառվեց վիրահատական նպատակներով, 3200-ից ավելի հիվանդների մոտ կերակրափողից,ստամոքսից, հաստ աղիքի տարբեր հատվածներից հեռացվել են ավելի քան 5000 պոլիպներ, թավիկավոր նորագոյացություններ։
1982թ. Ծառայությունը համալրվեց ճապոնական “ՕԼԻՄՊՈՒՍ” ֆիրմայի տեսաէնդոսկոպիկ համալիրով, որը հնարավորություն ընձեռնեց կատարել տեսանկարահանումներ, կուտակել մեծ քանաի արխիվային նյութեր։
Էնդոսկոպիկ ծառայության կուտակված փորձը, տեխնիկական բազան հնարավորություն են տվել տասնյակից ավելի բժիշկների վերապատրաստվել էնդոսկոպիա մասնագիտությամբ, և ներկայիս շատ առաջատար մասնագետներ իրենց առաջին մկրտությունը էնդոսկոպիայի բնագավառում ստացել են մեր բազայի վրա։
Այս տարիների ընթացքում ծառայության երկու բժիշկներ ստացել են գիտությունների թեկնածուի կոչում որոնցից մեկը՝ ավագ գիտության աշխատողի կոչում։Կատարված աշխատանքների արդունքները ամփոփվել են տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում, կոնֆերանսներում, կատարվել են բազմաթիվ նորարական առաջարկներ և գյուտեր։
“Իզմիրլյան” բժշկական կենտրոնի վերակառուցումից և վերանորոգումից հետո էնդոսկոպիկ ծառայությունն ապահհովված է անհրաժեշտ տարածքով, հագեցված է ճապոնական “ՕԼԻՄՊՈՒՍ”, “ՊԵՆՏԱՔՍ”, գերմանական “ՇՏՈՐՑ” ֆիրմայի ֆիբրո- և տեսաէնդոսկոպներով ու գործիք-սարքավորումներով և ունի մեծ պոտենցիալ հիվանդներին ժամանակակից, էֆեկտիվ և պրոֆեսիոնալ օգնություն ցույց տալու հարցում։
Էնդոսկոպիկ կաբինետում կատարվող հնարավոր հետազոտությունների և միջամտությունների ցանկը.
![]() |
Էզոֆագոսկոպիա | ||
![]() |
Էզոֆագոգաստրոսկոպիա | ||
![]() |
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա | ||
![]() |
Ռեկտոսիգմոիդոսկոպիա | ||
![]() |
Կոլոնոսկոպիա | ||
![]() |
Էնտերոսկոպիա |
Էնդոսկոպիայի ժամանակ կատարվող միջամտությունների ցանկը.
![]() |
Բիոպսիա | ||
![]() |
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիակրության որոշում | ||
![]() |
Արյունահոսությունների դադարեցում տարբեր եղանակներով | ||
![]() |
Օտար մարմինների հեռացում | ||
![]() |
Փոքր պոլիպների էլեկտրոկոագուլյացիա տեղում | ||
![]() |
0,5սմ-ից մեծ պոլիպների հեռացում` դիաթերմիկ օղակներով |