Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունքը հիմնվել է 1982թ.: Ներկայում բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է 7 վիրահատարաններում՝ ինտենսիվ թերապիայի 10 մահճակալների միջոցով:
Ժամանակակից անեսթեզիոլոգիական սարքավորումները թույլ են տալիս անզգայացում կատարել վիրաբուժական բաժանմունքների բոլոր չափանիշներին համապատասխան: Այստեղ կատարվում են ընդհանուր, ռեգիոնար և տեղային անզգայացումներ տարբեր տարիքային խմբերի համար: Տարեկան կատարվում է շուրջ 3500 վիրահատություն:
STERAD NX վարակազերծող (ստերիլիզացիա) համակարգն արդեն կիրառվում է ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնում, որը Հայաստանում համարվում է առաջին քաղաքացիական կլինիկան:
STERRAD NX վարակազերծող համակարգը նախատեսված է վիրաբուժական և էնդոսկոպիկ գործիքների, սարքավորումների, օպտիկայի, ճկուն էնդոսկոպերի, անվտանգ, արագ, արդյունավետ վարակազերծման համար:
STERRAD NX համակարգի հիմնական բնութագիրը և հնարավորությունները.
Վարակազերծման ցիկլի տևողությունը.
«Իզմիրլյան» ԲԿ վիրահատարանի, անեսթոզիոլագիայի և վերակենդանացման բաժանմունքի աշխատանքն առավել արդյունավետ և ապահով է դարձնում նորագույն համակարգի ձեռքբերումը՝ հասցնելով արդյունավետության որակը միջազգային չափորոշիչներին համապատասխան: