«Իզմիրլյան» ԲԿ-ում գործում է ներհիվանդանոցային դեղատուն, որը հիվանդանոցի բոլոր բաժանմունքներին ապահովում է դեղորայքով և բուժպարագաներով:
Համագործակցում է առաջատար դեղորայք և բուժպարագաներ ներկրող կազմակերպությունների հետ /պայմ. հիմունքներով/:
Դեղորայքը և պարագաները պահպանվում և պաշտպանվում են առանձին պահեստներում` համապատասխանելով պահանջվող միջազգային չափորոշիչներին:
«Իզմիրլյան» ԲԿ-ի ներհիվանդանոցային դեղատունն առանձնանում է նրանով, որ ունի առանձին հատված դեղորայքի մուտքի և բացթողման համար, որտեղ արգելվում է որևէ օտար անձի մուտքը:
Պայմանները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: