Պացիենտների համար / Ուրոլոգիա

«Քարի դարաշրջան»-ն ավարտվել է...

«Քարի դարաշրջան»-ն ավարտվել է...

Միզային նոր քարերի առաջացման կանխարգելումը


Միզուղիներում առաջացած քարը հեռացնելուց հետո բժիշկը պարզում է, թե կա՞ արդյոք նոր քարի առաջացման վտանգ, ինչու՞ է անհրաժեշտ նախապես հետազոտել միզային քարի կառուցվածքը, ապա ուսումնասիրել բուժմանը նախորդած արյան եւ մեզի թեստերի արդյունքները:


Եթե քարի առաջացման  վտանգը ցածր է, կենսակերպի փոփոխությունների կապակցությամբ խորհրդատվությունը բավարար է՝ նվազեցնելու նոր քարերի ձևավորման վտանգը: 

Խորհուրդներ մեծահասակներին

 

Խմեք շատ հեղուկներ.

  • ամեն օր 2,5 -3 լիտր,
  • խմեք հավասարաչափ` ամբողջ օրվա ընթացքում,
  • ընտրեք չեզոք հեղուկներ, ինչպիսիք են՝ ջուրը կամ կաթը,
  • մեզի օրական քանակը պետք է լինի 2-2.5 լիտր,
  • ուշադրություն դարձրեք մեզի գույնին, այն պետք է լինի բաց դեղնավուն,
  • խմեք ավելի շատ հեղուկներ, եթե եղանակը տաք է կամ կատարում եք ֆիզիկական աշխատանք: Այն կօգնի հավասարակշռելու հեղուկի կորուստը:


Համապատասխանեցնել սննդակարգ


Կախված անհատական առանձնահատկություններից, բժիշկը կարող է խորհուրդ տալ համապատասխան սննդակարգ.

  • սնվել հավասարակշռված և բազմազան սննդակարգով,
  • ավելի շատ օգտագործել բանջարեղեն (բուսական մանրաթել) և մրգեր (հատկապես ցիտրուսային),
  • օգտագործել օքսալատների ցածր պարունակությամբ մթերքներ (ձու, ոսպ, սպիտակ բրինձ, խնձոր, խաղող, ծաղկակաղամբ),
  • սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակությամբ կալցիում (մոտ 1000 մգ օրական), սակայն, պետք է զգույշ լինել կալցիումական հավելումներից, (մշտապես խորհրդակցել բժշկի հետ),
  • նվազեցնել աղի քանակը սննդակարգում (օրական ոչ ավելի, քան 3-5 գրամ),
  • սահմանափակել կենդանական սպիտակուցները, հատկապես երիտասարդ կենդանիների միսը փոխարինել բուսական սպիտակուցներով, օրինակ՝ ավոկադո, ծաղկակաղամբ կամ ոլոռ,
  • պահպանել մարմնի քաշը (մարմնի քաշի ինդեքսը պետք է լինի 18-25 կգ / մ2):


Առողջարարական սովորություններ

  • հետևել առողջ ապրելակերպի դրույթներին, դա միշտ էլ լավ գաղափար է,
  • զբաղվել սպորտով և ֆիզիկական վարժություններով՝ շաբաթը 2-3 անգամ,
  • խուսափել սթրեսային իրավիճակներից:


Նյութափոխանակության գնահատում


Եթե առկա է միզային քարի ձեւավորման մեծ վտանգ, բժիշկը կարող է նշանակել նյութափոխանակության գնահատման, արյան և մեզի հետազոտություններ՝ որոշելու, թե հետագայում ինչ բուժում է անհրաժեշտ՝ կախված հետազոտությունների արդյունքներից, հնարավոր է դեղորայքային բուժում նշանակվի: Որպես կանոն, այդ դեղերը անվտանգ են: Բացի այդ, օգտակար է քննարկել նաև ապրելակերպի փոփոխությունները: Ելնելով անհատական առանձնահատկություններից՝ բժիշկը քննարկում և առաջարկում է բուժման տարբերակները:

Լրացուցիչ տեղեկությունների և մասնագիտական տեղեկատվության համար կարող եք դիմել.

 

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն

Հայաստան, Երևան, Ահարոնյան փողոց 6
Ուրոլոգիայի կլինիկա
Հեռ: +374 10 24 24 83
E-mail: [email protected]

12.09.2015