Պացիենտների համար / Ուրոլոգիա

Ունեք միզարձակման հետ կապված խնդիրնե՞ր…

Ունեք միզարձակման հետ կապված խնդիրնե՞ր…

Միզարձակության խանգարումները տղամարդկանց մոտ բազմազան են: Նմանատիպ խնդիրների դեպքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մասնագետի կողմից կիրականացվի զննում և կուղղորդի համապատասխան հետազոտության, եթե առկա են հետևյալ ախտանիշները.

  • հաճախամիզություն (միզարձակություն օրվա ընթացքում ավելի քան 6 անգամ),
  • գիշերային հաճախամիզություն (միզարձակություն գիշերվա ընթացքում ավելի քան 2 անգամ),
  • ցավոտ միզարձակություն,
  • մեզի շիթի թուլացում (հիվանդը կարող է չնկատել մեզի շիթի թուլացած լինելը, քանի որ այն հիմնականում առաջանում է աստիճանաբար` տարիների ընթացքում),
  • միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն,
  • միզարձակության սկզբում՝ ուշացում (հիվանդը ստիպված է լինում սպասել որոշակի ժամանակ` միզարձակության սկիզբում, նորմայում պահանջվում է սպասել ոչ ավելի, քան՝ 2-3 վայրկյան),
  • մեզի ընդհատվող շիթ (միզելու ընթացքում մեզի շիթի հանկարծակի ընդհատում և որոշ ժամանակ անց՝ վերսկսում),
  • միզելուց հետո միզուկից մեզի արտահոսք՝ կաթիլների ձևով (նորմայում, միզարձակության վերջում միզուկի մնացորդային մեզը հետ է հոսում միզապարկ: Խանգարումների դեպքում հիվանդը ստիպված է լինում միզարձակության վերջում թափահարել անդամը` միզուկը դատարկելու նպատակով),
  • միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանների լարում (նորմայում միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանները լարելու կարիք չի լինում, քանի որ միզապարկի մկանային համակարգն ինքնուրույն ապահովում է բավարար միզարձակություն):


Միզարձակության վերոնշյալ խանգարումները հիմնականում հանդիպում են շագանակագեղձի բարորակ գերաճի դեպքում:

 

Եվրոպական և ամերիկյան երկրներում շագանակագեղձի բարորակ գերաճի հանդիպման հաճախականությունը` 40 տարեկանից հետո, կազմում է մոտ 60%: Կախված հիվանդության աստիճանից` տարբերում ենք բուժման դեղորայքային և վիրահատական եղանակներ:

Վիրահատության հիմնական տեսակը, որն ընդունված է ամբողջ աշխարհում, շագանակագեղձի ներմիզուկային ռեզեկցիան է (միզուկի լուսանցքով մուտք գործելով դեպի շագանակագեղձ, հատվում են վերջինիս գերաճի ենթարկված մասերը` առանց մաշկի վրա որևէ կտրվածք կատարելու): Շագանակագեղձի ներմիզուկային ռեզեկցիայի մի քանի տարբերակներ կան:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնն ապահովում է բոլոր ժամանակակից տարբերակները: Աշխարհում լայն տարածում ունի լազերային մեթոդը:

 

Հայաստանում շագանակագեղձի բարորակ գերաճի ներմիզուկային ռեզեկցիա` լազերային մեթոդով, կատարվում է միայն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

 

Լրացուցիչ տեղեկությունների և մասնագիտական տեղեկատվության համար, կարող եք դիմել.

Ուրոլոգիայի կլինիկա՝  Գոռ Շադյան


«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն
Հեռախոս. +374 10 24 24 83
Էլ. հասցե. [email protected]

07.10.2015