Պացիենտների համար / Գաստրոէնտերոլոգիա

Գրգռված աղու համախտանիշ

Գրգռված աղու համախտանիշ

 

Մեր առողջությունը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում տարբեր խնդիրներին: Իրական հիվանդությունը դա վախ է: Վերացրեք վախը և տկարությունը կգնա: Բայց կան խանգարումներ, որոնք, իհարկե, կյանքի համար վտանգ չեն սպառնում, սակայն վատացնում են կյանքի որակը:

 

Շատերը լսած կլինեն հաստ աղու պաթոլոգիայի մասին, որը կոչվում է գրգռված աղու համախտանիշ (ԳԱՀ): Դա հենց այն կարգի հիվանդություններից է, որոնք կարող են վատացնել կյանքի որակը: ԳԱՀ-ի բնորոշ ախտանիշներն են՝ որովայնի շրջանի ցավը, անհարմարավետությունը, վքնածությունը, անկայուն կղանքը` լուծ կամ փորկապություն: Քանի որ հոգեբանական գործոնը հիվանդության առաջացման հիմնական պատճառն է, որը բերում է հոգեհուզական ոլորտի փոփոխության, հիվանդի մոտ առաջանում է դեպրեսիայի համախտանիշ, որին կարող են ուղեկցել վախ, անհանգստություն, պանիկ գրոհներ, հիստերիա, հիպոխոնդրիա, միգրենոզ գլխացավեր, շնչառական նևրոզի պատկեր:

 

 

Հիվանդության սկիզբը նկատվում է վաղ և միջին ու առավել աշխատունակ տարիքում:

 

 

Այս պաթոլոգիան պատկանում է հաստ աղիքի ֆունկցիոնալ հիվանդությունների շարքին: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ տվյալ հիվանդության ախտանիշներն առաջանում են նաև ստամոքս-աղիքային տրակտի այլ, առավել լուրջ հիվանդությունների դեպքում, անհրաժեշտ է կատարել հիվանդի ամբողջական բազմակողմանի հետազոտություն՝ արյան և կղանքի լաբորատոր հետազոտություններ, որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություններ, ստամոքսի և աղիքի էնդոսկոպիկ հետազոտություն, հոգեթերապևտի խորհրդատվություն:

 

 

ԳԱՀ-ի բուժումը բարդ է և պահանջում է համառություն ու համբերություն, ինչպես հիվանդի կողմից, այնպես էլ` բժշկի:

 

 

Բուժումը միջոցառումների համալիր է՝ դիետա, անհրաժեշտ ֆիզիկական ռեժիմ, պարտադիր ռեգուլյար ֆիզիկական ակտիվություն, հոգեթերապիա, դեղորայքային բուժում, ֆիզոթերապևտիկ բուժում:

 

 

«Իզմիրլյան» ԲԿ-ն համալրված է բոլոր անհրաժեշտ պայմաններով ԳԱՀ-ի ախտորոշման և բուժման համար:

 

 

Ինչպես ասել է հռչակավոր ռուս պոետ Ա.Ս. Պուշկինը. «Երանելի է միայն նա, ով առանց ջանքերի կղազատվում է առավոտյան: Նրան և՛ կերակուրն է մատչելի, և՛ բոլոր հաճույքները` հասանելի»:

 

 

 

Գաստրոէնտերոլոգ բ.գ.թ. Ղաբուզյան Կ.Ս.

 

11.01.2016