Պացիենտների համար / Թերապիա

Ալերգիկ ռինիտ

Ալերգիկ ռինիտ

Ալերգիկ ռինիտները բաժանվում են 2 խմբի՝ սեզոնային և շուրջտարյա:


Սեզոնային ալերգիկ ռինիտներն ի հայտ են գալիս օդում գտնվող փոշուց՝ ծաղկափոշիներից, ծառերի և բույսերի փոշուց, որոնք տարածվում են քամու հետևանքով: Սեզոնային ալերգիկ ռինիտն անվանում են պոլինոզ: Միջատների միջոցով փոշոտվող բույսերը, սովորաբար, պակաս ալերգիկ են, քանի որ այլ տարբերակով փոշոտվեղ բույսերի համեմատ նրանց մեջ փոշու քանակն ավելի քիչ է:

 

Օրգանիզմի կողմից ալերգիկ ռեակցիա զարգանում է ոչ թե ծաղկափոշու, այլ նրա մեջ պարունակվող սպիտակուց-ալերգենի հանդեպ:

 

Ծաղկափոշին մտնելով շնչուղի`քթի խոռոչ, լորձաթաղանթում հանդիպում է հիստամին պարունակող զգայուն բջիջների: Ալերգենին հանդիպելով՝ զգայուն բջիջները պայթում են, որի արդյունքում հիստամինը դուրս է գալիս արտաքին միջավայր` տեղի տալով ալերգիկ ռեակցիաների զարգացմանը:  


Ինչպես հասկանալ` ունե՞ք, արդյոք, ալերգիա` ծաղկափոշիներից:


Ալերգիկ ախտանիշներն ի հայտ են գալիս ակնթարթորեն, որոնք են.

 

  1. քթահոսություն,
  2. քթի փակվածություն,
  3. առատ արցունքահոսություն,
  4. փռշտոց,
  5. աչքերի կարմրություն,
  6. դժվարաշնչություն,
  7. կոկորդում քորի զգացում,
  8. կոպերի այտուցվածություն:


Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր ունեն ալերգիկ ռինիտ:

 

Ծաղկափոշիների տարածումը կախված է տարվա եղանակից՝ հիմանականում գարնան-ամռան ամիսներին:


Շուրջտարյա քթահոսության պատճառ հանդիսացող ալերգենները նյութեր են, որոնց հետ մարդիկ շփվում են աշխատավայրում և կենցաղում: Ալերգիկ ռինիտները՝ մշտական կամ, այսպես կոչված, շուրջտարյա, սովորաբար առավել ծանր ընթացք ունեն, քան սեզոնային ալերգիկ ռինիտները, սակայն ավելի հաճախ են օբստրուկտիվ բրոնխիտների և բրոնխիալ ասթմայի զարգացման պատճառ դառնում:


Քրոնիկ ռինիտի պատճառ կարող են լինել ադենոիդները,  որոնց հեռացումն ալերգիայի պարագայում առանձնապես արդյունավետ չէ: Ալերգիկ ռինիտների ճշգրիտ բուժման մեթոդներին տիրապետում է հատկապես բժիշկ-ալերգոլոգը:


Մասնագիտական խորհրդատվության և հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Իզմիրլյան» ԲԿ   բժիշկ-ալերգոլոգ Կ. Թադևոսյանի հետ:

15.07.2016