Պացիենտների համար / Ուրոլոգիա

Ի՞նչ է տղամարդու անպտղությունը

Ի՞նչ է տղամարդու անպտղությունը

Տարածված այն կարծիքը, եթե կինը չի հղիանում, ուրեմն հենց ինքն է դրանում մեղավոր,  շատ սխալ է: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ: Եթե մեկ տարվա լիարժեք և առանց պահպանման միջոցներ օգտագործելու սեռական ակտիվության պայմաններում բեղմնավորում չի եղել, ապա հավանականությունը, որ խնդիրը հենց տղամարդու վերականգնողական համակարգում է, կազմում է մոտավորապես 45%: Մինչև բուժում սկսելն անհրաժեշտ է հետազոտել և՛ կնոջը, և՛ տղամարդուն՝ պատճառը հայտնաբերելու համար:


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում դուք կգտնենք այս բոլոր հարցերի պատասխանները: Տղամարդու վերարտադրողական ունակությունն ամբողջությամբ կախված է սերմի որակից և քանակից: Յուրաքանչյուր վարկյանում տղամարդու օրգանզմում արտադրվում են 1000-ից ավելի սպերմատոզոիդներ: Սեռական հասունացոումից մինչև մահ այդ պրոցեսն ընթանում է անընդհատ: Եվ այս ամբողջը նպաստում է, որ ինչ-որ պահի ամենաարագ ու ամենակենսունակ սպերմատոզոիդը հասնի կնոջ ձվաբջջին ու բեղմնավորի այն: Ցավոք, կան բազմաթիվ հիվանդություններ և անբարենպատ գործոններ, որոնք ընդունակ են խանգարելու այդ գործընթացին:


Տղամարդու անպտղության հիմքում ընկած է 3 հիմնական  խնդիր.

 

  1. սպերմատոզոիդների ոչ լիարժեքությունը,
  2. սպերմատոզոիդների քանակի կտրուկ իջեցումը,
  3. սպերմատոզոիդների սերմնատար ծորաններով շարժման և սերմնաժայթքման խանգարումը:


Ամենահամեստ հաշվարկներով այս ամենը կարող են առաջացնել տասնյակից ավելի պատճառներ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են.

 

  1. Վարիկոցելե (15%). ամորձու և սերմնածորանի երակների լայնացում: Վարիկոցելեի հետևանքով բարձրանում է ամորձիների ջերմաստիճանը, տեղի է ունենում նրանց գործունեության խանգարում և սպերմատոզոիդների վնասում:

  2. Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ (սերմնալարի կամ ամորձու ոլորումէ 10-12%) և արատներ (կրիպտօրխիզմ, երբ ամորձին չի իջնում փոշտ` 7.8%):

  3. Ինֆեկցիոն հիվանդություններ. հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող իֆեկցիաները՝ գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: Սակայն տղամարդկանց սեռական օրգանների վրա շատ ավելի ծանր է ազդում մանկական ինֆեկցիաներից էպիդեմիկ պարոտիտը:

  4. Տղամարդու միզասեռական օրգանների բորբոքումներ. օրինակ՝ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում) կամ ուրետրիտ (միզուկի բորբոքում)

  5. Սեքսուալ խանգարումներ (5.9%). էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն:

  6. Իմունոլոգիական խանգարումներ (4.5%). իմունիտետի խանգարման դեպքում օրգանիզմում արտադրվում են հատուկ նյութեր, որոնք ընդունակ են վնասելու սեփական սպերմատոզոիդները:

  7. Հորմոնալ խանգարումներ (8.8%). օրինակ` տեստոստերոնի պակասը:

  8. Սերմնատար ուղիների օբստրուկցիա (1.7%):

  9. Եվ վերջապես, տղամարդու անպտղությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ արտաքին գործոններով՝ վնասակար նյութերը (ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր), վատ էկոլոգիան (ռադիացիա, պեստիցիդներ, վիտամին C-ի և ցինկի պակաս), ինչպես նաև սեփական օրգանիզմի հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունքը (շատ նեղ հագուստ, հաճախակի այցելություն շոգեբաղնիք, չափից ավելի սպորտային պարապմունքներով ծանրաբեռնվել) և այլն (5.5%):


Եթե անգամ անպտղության պատճառը հնարավոր չէ վերացնել, միևնույնն է, ի շնորհիվ ժամանակակից բժշկության մեթոդների կա հնարավորություն կատարել բեղմնավորում: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեր մասնագետները կօգնեն արագ ստանալ սպառիչ պատասխաններ ձեզ հուզող խնդիրների վերաբերյալ:

 

  1. Սերմնահեղուկի ներարգանդային ներարկում:
  2. ԱՄԲ (ձվաբջջի բեղմնավորումը փորձանոթում և տեղափոխումն անմիջապես արգանդի խոռոչ):
  3. ICSI (սպերմատոզոիդի անմիջական ներարկում ձվաբջջի մեջ):
  4. Սպերմայի դոնորություն:


Հնարավորությունները շատ են: Չնայած հաջողությունը 100%-ով երաշխավորված չէ, սակայն ժամանակակից բժշկության ձեռքբերումները հնարավորություն են տվել բազմաթիվ մարդկանց վայելել ծնող լինելու բերկրանքը:


Եթե ունեք վեր նշված պաթոլոգիաներից որևէ մեկը, ապա դիմեք «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ դուք կստանաք  բարձրակարգ մասնագետի խորհրդատվություն և անհրաժեշտ բուժում:

 

Գ.  Ավանեսյան
Ծրագրի պատասխանատու, բժիշկ-ուրոլոգ
Ուրոլոգիայի կլինիկա
Հեռախոս.  +374 10 24 24 83, +374 91 11 14 11

 

 

07.09.2016