Պացիենտների համար / Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Լոգոպեդիա

Լոգոպեդիա

Լոգոպեդիան դեֆեկտոլոգիայի բնագավառ է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումները և մշակում է մեթոդներ ու հնարներ դրանց հաղթահարման ու նախազգուշացման համար: Լոգոպեդիա տերմինն առաջացել է հունարեն 2 տերմիններից՝ լոգոս` խոսք, և պեդիո` դաստիարակություն բառերից: Առ այսօր պարզ չէ, թե լոգոպեդիան մարդաբանական գիտությունների որ շարքին է դասվում` հոգեբանակա՞ն, մանկավարժակա՞ն, բժշկակա՞ն, հոգելինգվիստիկական, թե՞ սոցիալական գիտությունների:


1950թ. կայացվեց հատուկ որոշում, ըստ որի լոգոպեդական ծառայությունները մատուցվում են բժշկական հիմնարկներում, սակայն դասակարգվեց որպես հոգեբանա-մանկավարժական ուղղվածություն ունեցող աշխատանք:


Լոգոպեդիան ունի իր ուսումնական առարկան, որի հիմքում խոսքային խանգարումով տառապող անձն է: Խոսքային խանգարումները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ կենսաբանական և սոցիալական:

 

Խոսքային խանգարումներն ընդունված է բաժանել 2 մեծ խմբի՝

 

  1. ախտաբանական,
  2. ֆիզիոլոգիական:


Ֆիզիոլոգիական խանգարումները տեղի են ունենում միայն երեխաների մոտ և համարվում են օրինաչափ երևույթներ: Խանգարումներ առաջանում են որոշակի տարիքում և կարող են արտահատվել տարբեր կերպ:

 

I հերթին այն կարող է արտահայտվել հնչյունների սխալ արտասանությամբ, որը կոչվում է ֆոնոլոգիական թլվատություն: Սովորաբար, նորմայում 1,5-2 տարեկան հասակում երեխան կարողոնում է մեկ հնչյունը կամ ձայնը փոխակերպել մյուսով: Այս գործընթացը տևում է մինչև 5 տարեկան հասակը և վերաբերում է ուշ օնտոգենեզի ձայներին, որոնք պահանջում են լեզվի բարձրացում և վերին դիրք:

 

II հերթին, արտահայտվում են ոչ ջղաձգային սայթաքումների կամ  իտերացիաների տեսքով, որոնք առաջանում է 2-2,5 տարեկան հասակում, երբ երեխան կրկնում է նույն վանկը, օրինակ՝ տուր-տուր-ջուր:


III, բազմասեմանտիզմ` տարբեր իմաստային եղանակներով: Այս երևույթն առաջանում է 1,5-3 տարեկան հասակում:


IV, խոսքի քերականական կառուցվածքի անբավարավածություններ, որոնք արտահայտվում են սխալ համաձայնությունների ձևավորմամբ: Տարիքի հետ` զարգացման համապատասխան դեպքում, ճիշտ խոսքային միջավայրի ազդեցությամբ տարիքային այդ անկատարելիությունը վերանում է առանց հատուկ լոգոպեդական օգնության: Այն երեխաները, ովքեր ունեն խոսքային զարգացման տարիքային յուրահատկություններ՝ հաճախում են նախադպրոցական հատուկ հաստատություններ, որտեղ մասնագետները` ծրագրի համապատասխան, ձևավորում են երեխայի խոսքը:


Ախտաբանական խոսքային խանգարումներն ընդունված է սահմանել որպես նորմալ խոսող մեծահասակի կայուն, հաստատուն խոսքի շեղումներ, որոնք չեն համապատասխանում խոսողի տարիքին և ինքնուրույն չեն վերանում` հաղթահարման համար պահանջելով կորեկցիոն այնպիսի ազդեցություններ, որոնք կրում են համակարգային բնույթ:


Լոգոպեդն աշխատում է այն երեխաների հետ, ովքեր ունեն խոսքի ախտաբանական խանգարումներ և շտկման է ենթարկում ո՛չ միայն խոսքը, այլ անձը: Լոգոպեդի ֆունկցիայի մեջ է մտնում ծնողների և ուսուցիչների հետ խորհրդատվական հանդիպումները: Լոգոպեդը պետք է անցկացնի կանխարգելիչ միջոցառումներ, որի ընթացքում բացատրում է խոսքային ռեժիմի նշանակումը և կոնկրետ օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես պետք է կարգավորել, օրինակ՝ արագախոս, դանդաղախոս երեխաների ռեժիմը, բացատրում է մանկական լեզվով խոսելու վնասները, ցույց է տալիս բառային տեղեկատվության պակաս կամ ավելի լինելու հետևանքները:


Ախտաբանական խանգարումները արտաբերական համակարգում առաջացնում են օրգանական, մեխանիկական, ֆունկցիոնալ խանգարումներ: Խոսքային խանգարում ստեղծող պատճառներն` ըստ Վիգոցկու, օրգանիզմի հանդիպումն է որոշակի անբարենպաստ պայմանների, որոնք կարող են հանդես գալ պրենատալ, նատալ և պոստնատալ շրջաններում: Եվ որքան ծանր է առաջնային արատը, այդքան բարդ են նրա հետևանքները, այսինքն, II-ային արատը, որը հաճախ հանդես է գալիս խոսքային խանգարման ձևով:

 

Խոսքային խանգարումները հետևյալն  են.

 

  1. դիսլալիա կամ թլվատություն /օրգանական, ֆունկցիոնալ, մեխանիկական/,
  2. ռինոլալիա կամ ռնգախոսություն /ֆունկցիոնալ, մեխանիկական/,
  3. կակազություն /օրգանական, ֆունկցիոնալ/,
  4. դիզարտրիա /օրգանական/,
  5. ալալիա կամ անխոսություն /օրգանական/,
  6. աֆազիա /օրգանական/,
  7. Խ.Ը.Թ /օրգանական, ֆունկցիոնալ, նաև` 1 այլ արատի հետևանք/,
  8. հնչունահնչութային անբավարարություն /ֆունկցիոնալ, արատի հետևանք/,
  9. դիսեքսիա, դիսգրաֆիա /ֆունկցիոնալ, օրգանական մեկ այլ արատի հետևանք/:

 
Խոսքային խանգարումները կարող են լինել.

 

  1. հաղորդակցման լեզվի միջոցների ձևավորման շեղում,
  2. հաղորդակցման լեզվային միջոցների անկում, այսինքն, խոսքի լրիվ կամ մասնակի կորուստ, որն արտահայտվում է աֆազիայի ձևով:


Խոսքային խանգարումները լինում են կենտրոնական և պերիֆերիկ:


Կենտրոնական են համարվում այն խոսքային խանգարումները, որոնք ի հայտ են գալիս կենտրոնական բաժնի խանգարման հետևանքով /ալալիա, աֆազիա, դիզարտրիա, ֆունկցիոնալ դիսլալիա/, որոնց դեպքում խանգարվում են կեղևային կենտրոններ տանող ճանապարհները և բջիջները:

 

Ծայրամասային խոսքային խանգարումները ծայրամասային համակարգի խանգարման արդյունք են  /մեխանիկական, դիսլալիա, ռնգախոսություն/:


Լոգոպեդական օգնությունն իրենից ներկայացնում է բժշկա-մանկավարժական և հոգեբանական միջոցառումների միակցված համակարգ, որին ուղղված է շտկելու և զարգացնելու խոսքն ու անձնավորությունը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Աննա Ասլանյան,

լոգոպեդ

 

05.11.2016