Պացիենտների համար / Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ

Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ

Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու: Իսկ եթե երեխան զարգանում է այնպիսի միջավայրում, որտեղ խոսում են երկու լեզվով, ապա երեխան հեշտությամբ տիրապետում է երկու լեզուներին և օգտագործում է երկուսը` միաժամանակ, որպես մայրենի լեզու:
 
 Բիլիգվիստական դաստիարակությունը շատ հակասական հարց է: Կան կողմնակիցներ և հակառակորդներ այս հարցում: Որոշ հեղինակներ գտնում են, որ երեխան նախ և առաջ պետք է յուրացնի մեկ լեզուն, որից հետո սովորեցնել մյուսը: Սա բացատրվում է նրանով, որ երկրորդ լեզուն կարող է շփոթեցնել և խանգարել երեխայի խոսքի զարգացման բնականոն ընթացքին:


Նույնիսկ մասնագիտացված լոգոպեդները հաճախ, ցավոք, ոչ միշտ է, որ փորձ ունեն օտար լեզուներով ուսուցման հարցում, նրանք հետևում են այն կարծիքին, որ երկրորդ լեզուն վաղ մանկական տարիքում կարող է արգելք դառնալ խոսքի զարգացմանը, նույնիսկ նպաստել խոսքային արատի ձևավորմանը: Կա նաև հակառակ տեսակետը, համաձայն որի երեխայի երկլեզու դաստիարակությունը դիտվում է որպես դրական զարգացում, որը նպաստում է ո՛չ միայն բանավոր խոսքի, այլ նաև երեխայի մտավոր զարգացմանը: 
 
Ինչ է բնական երկլեզվությունը և ինչպես տարբերել այն արհեստական երկլեզվությունից


Եթե մարդիկ, ովքեր շփվում են երեխայի հետ երկու լեզվով, այդ լեզուների կրողներ են, ապա երեխան գտնվում է բնական երկլեզվության պայմաններում: Սա տեղի է ունենում, օրինակ, խառնամուսնությունների ժամանակ (ծնողներից յուրաքանչյուրն իր մայրենի լեզվի կրողն է), կամ ազգային փոքրամասնությունների ընտանիքներում (տանը երեխան հաղորդակցվում է այն լեզվով,որը կրում է տվյալ ընտանիքը, իսկ փողոցում, մանկապարտեզում այն լեզվով, որը կրում է տվյալ հասարակությունը):


Այն դեպքում, երբ ծնողները, հիանալի տիրապետելով օտար լեզվին, որոշում են կայացնում իրենց երեխային դաստիարակել երկլեզվությամբ, սա կոչվում է արհեստական բիլինգվիզմ:


Տարբերությունը կայանում է նրանում, որ որքան էլ անձը հիանալի տիրապետի օտար լեզվին, միևնույն է, նա չի հանդիսանում այդ լեզվի կրողը, հետևաբար, նա նաև տվյալ մշակույթի կրողը չէ: Արհեստական երկլեզվության պայմանները չեն կարող լիովին փոխարինել բնական պայմաններում երկլեզու միջավայրին, սակայն նրանք տալիս են շատ լավ արդյունքներ, և, եթե խոսում ենք երեխայի օտար լեզվի կրթության մասին, ապա, միանշանակ, այդ մեթոդը համարվում է լավագույնը:
 
Երեխայի խոսքի զարգացումը արհեստական երկլեզվության պայմաններում գրեթե չեն տարբերվում բնական երկլեզվության պայմաններում զարգացող երեխայի խոսքից, այն հիմնվում է մարդկանց իմացության մակարդակից, թե որքանով են նրանք տիրապետում լեզվին և ինչպես են ուսուցանում երեխային:
 
Երկլեզվության ուսուցման իդեալական տարբերակը այն կլիներ, որ երեխայի հետ ի սկզբանե խոսեին երկու ընտրված լեզվով, այսինքն` ծնված պահից: Կարելի է երկրորդ լեզուն օգտագործել ավելի ուշ, սակայն ցանկալի է այն կիրառել 2-10 ամսականում: Երբ երեխայի մոտ ի հայտ են գալիս առաջին խոսքերը, արհեստական երկլեզվության պայմանների ստեղծումը դժվարանում է, քանի որ առաջին լեզուն դոմինանտ դեր է կատարում:
 
Երկլեզվով խոսող երեխաները խոսում են այնպես, ինչպես կխոսեն այն երեխաները, ովքեր զարգանում են բազմալեզվանի հասարակության մեջ: Եվ, կախված անձի անհատական առանձնահատկությունից, այն կարող է առաջանալ 9 ամսականից մինչև 2.5 տարեկանը:
 
Բոլոր երեխաները իրենց խոսքի զարգացման ընթացքում անցնում են, այսպես կոչված` «ավտոնոմ խոսքի»: Այդ ժամանակահատվածը բնութագրվում է նրանով, որ երեխան ասում է բոլոր բառերն իր ձևով: Նա կրճատում է բառերը, բաց է թողնում վանկերը, տառերը, փոխարինում է դրանք այլ վանկերի կամ տառերի հետ կամ, ընդհակառակը, ավելացնում է տառեր և վանկեր, որոնք բառում չկան. Օրինակ` բաժակ բառը երեխան արտաբերում է կամ «ժակ», կամ «բակակ» և այլն:


 Այս երեւույթը առկա է այն երեխաների մոտ, ովքեր միաժամանակ տիրապետում են երկու լեզուների: Այդ ժամանակահատվածը երկլեզու երեխաների մոտ կոչվում է շրջան` խառնված երկու լեզուներով, քանի որ նրանք երկու տարբեր լեզուներից ընտրել են այն բառերը եւ արտահայտությունները, որոնք ավելի հեշտ է արտասանել եւ օգտագործում են դրանք նախադասության մեջ անկախ այն հանգամանքից, թե իրենց ինչ լեզվով են դիմում. Օրինակ` երեխան, ով ունի ռուսական և գերմանական երկլեզվություն, իր նախադասությունները կառուցում էր հետևյալ կերպ` «Дай мне Ball» (ինչու «Ball», քանի որ այն ավելի հեշտ է ասել, քան` «мяч»:
 Յուրաքանչյուր երեխա իրականացնում է բառապաշաչի իր սեփական անհատական ընտրությունը երկու լեզուների միջև և օգտվում է այդ խոսքերից կյանքի այն ժամանակահատվածում, քանի դեռ խառնաշփոթ վիճակում են երկու լեզուները:
 
Երկլեզու երեխաները ավելի քիչ են պարզեցնում խոսքի ձևը, քան իրենց բազմալեզու հասակակիցները, սակայն դրա փոխարեն նրանք ընտրում են համապատասխան բառը մեկ այլ լեզվով: Եվ միայն այն դեպքում, երբ նույն բառն արտասանելիս դժվար է երկու տարբերակում, երեխան պարզեցնում է դրանք:
 
Լեզուների խառնաշփոթ ընթացքը շարունակվում է մինչև 3-3.5 տարեկան, որից հետո հաջորդում է լեզուների տարբերակումը (դիֆերենցում), և երեխան գիտակցաբար ջանքեր է գործադրում մյուս լեզվով գտնել համարժեք այն բառը, որն արդեն  հայտնի է իրեն մյուս լեզվով:
 
4 տաեկանից հետո երկլեզու երեխան լիովին տիրապետում է երկու լեզուներին համարժեք և օգտագործում է նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին, համապատասխանորեն արձագանքում խոսքային իրավիճակին, այսինքն, պատասխանում է այն լեզվով, որով նրան դիմում են:
 
Երկու լեզուներով բառապաշարի հետագա զարգացումը կախված է նրանից, թե որ լեզվով է երեխան գերադասում շփվել:. Բանավոր, մտավոր և հոգեբանական զարգացման ցուցանիշները երկլեզու երեխայի մոտ ոչ մի կերպ չի զիճում այն երեխային, ով դաստիարակվել է բազմալեզու միջավայրում:
 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Աննա Ասլանյան,

լոգոպեդ

 

10.11.2016