Պացիենտների համար / Ախտորոշում

Նորագույն մեթոդների կիրառումը ողնաշարային ճողվածքների ժամանակ «Իզմիրլյան» ԲԿ-ում

Նորագույն մեթոդների կիրառումը ողնաշարային ճողվածքների ժամանակ «Իզմիրլյան» ԲԿ-ում

Այսօր  բավականին մեծ է ողնաշարային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

 

Ստորև  ներկայացնում ենք ողնաշարային հիվանդություններից միջողային սկավառակի ճողվածքը:

 

Շատ հաճախ ողնաշարային ճողվածքների հետևանքով առաջանում է նյարդարմատի սեղմվածություն, կոմպրեսիա:

 

Ամենատեղեկատվական մեթոդը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել ճողվածքի առկայությունը, նյարդարմատի կոմպրեսիան և որոշել կոմպրեսիայի մակարդակը, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) է:


Նյարդարմատը կարող է սեղմված լինել հետևյալ 4 հատվածներում.

 

  1. միջողային աճառի հատվածում,
  2. կողմնային գրպանիկների հատվածում,
  3. ֆորամինալ հատվածում,
  4. էքստրաֆորամինալ հատվածում:

 


Պետք է նշել, որ շատ հաճախ գործ ունենք այնպիսի դեպքերի հետ, երբ նյարդարմատը սեղմված է լինում մի քանի մակարդակներում: ՄՌՏ-ի առաջատար ծրագրերի շնորհիվ կարող ենք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները, որոնք վերաբերվում են ողնաշարային ճողվածքներին, ուստի ներկայացնենք մեթոդը առավել տեղեկատվական:

 

Այս հետազոտությունը սկսում ենք T1 կոչվող ռեժիմով և նախքան կհայտնաբերենք ողնաշարային ճողվածքը, ավելի կարևոր և առաջնային խնդիրն է որպես ցավի պատճառ հերքել նորագոյացությունների (առաջնային կամ երկրորդային բնույթի) առկայությունը, որոնք բավականին հեշտությամբ հայտնաբերվում են հենց այս ռեժիմով հետազոտության ժամանակ:


 
  
Չպետք է մոռանալ նաև բորբոքային գործընթացների մասին, որոնք նույնպես շատ հաճախ կարող են ցավի պատճառ լինել:

Հաջորդ խնդիրը, ինչի վրա ուշադրություն է դարձնում բժիշկ-ռադիոլոգը նախքան ճողվածք փնտրելը, դա հարողնաշարային հյուսվածքների և օրգանների պաթոլոգիաներն են. որովայնային աորտայի պատի շերտազատումը:
 


Այժմ անդրադառնանք բուն խնդրին՝ միջողային աճառի ճողվածքի ախտորոշմանը: Ինչ՞ է ճողվածքը:


Միջողային աճառի արտափքումը սկավառակի սահմաններից դուրս կոչվում է ճողվածք, իսկ սկավառակի արտափքումը առանց ֆիբրոզ օղի պատռման, կոչվում է պրոտրուզիա: Նյարդարմատի սեղմումը կարող է լինել ինչպես ճողվածքի, այնպես էլ պրոտրուզիայի ժամանակ:



 
Ճողվածք


 
Պրոտրուզիա

Բժիշկ-ռադիոլոգը ՄՌՏ-ի ռեժիմների միջոցով հայտնաբերում է ողնուղեղային խողովակի նեղացումը, որը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ` ձեռքբերովի:


Ողնաշարային նեղացումներ հայտնաբերելիս բժիշկ-ռադիոլոգը դրա մասին նշում է եզրակացության մեջ, որովհետև,  ինչպես տեսնում ենք ստորև բերված պատկերներից, նեղ ողնուղեղային խողովակի դեպքում նույնիսկ փոքր չափի ճողվածքը կարող է լուրջ սեղմվածության պատճառ լինել: 

 

Նյարդարմատային խողովակի նեղացման պատճառ կարող է լինել նաև միջողային հոդերի արթրոզը, որը բերում է հոդերի չափերի մեծացման և վերոհիշյալ խողովակների նեղացման:
 


Այս և տարբեր խնդիրների վաղ հայտնաբերման նպատակով կարևոր է նախ՝ ժամանկին հետազոտվել և ստանալ հավաստի տեղեկատվություն:


Այսօր գերժամանակակից դարաշրջանում «Իզմիրլյան» ԲԿ-ն ձեռք է բերել և կիրառում է գերհզոր ճառագայթային ախտորոշման սարքեր և արդեն բազմիցս հայտնաբերվել են բարդ ախտաբանական դեպքեր:


Բժշկությունը ո՛չ միայն տեխնիկայի առաջընթաց է, այլև մարդկային ուղեղի համընթաց աշխատանք:

 

Անուշ Մարալյան,
Ճառագայթային բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ

29.11.2016