Պացիենտների համար / Օրթոպեդիա և վնասվածքաբանություն

Հոդախախտ

Հոդախախտ

Հոդախախտը հոդերում ոսկրերի միմյանց նկատմամբ տեղաշարժն է: Սովորաբար հոդախախտի պատճառ է դառնում անուղղակի վնասվածքը, երբ ոսկրի ուղղության նկատմամբ անհարմար ուժի ազդեցության հետևանքով առաջանում են հոդերում ոսկրերի տեղաշարժ` առաջ բերելով հոդաշապկի, կապանների պատռվածքներ: Դա առաջանում է այն դեպքում, երբ հոդում շարժումների ծավալը գերազանցում է հոդաշապկով և  կապաններով սահմանափակված նորմալ շարժումների ծավալը:

 

Ախտորոշումը


Վնասվածքային հոդախախտի ժամանակ տուժածները գանգատվում են վնասված հոդի շրջանի արտահայտված ցավերից և ակտիվ շարժումների սահմանափակումից:


Զննելու ժամանակ հոդը դեֆորմացված է, փոփոխված են դրա ուրվագծերը:  Հոդում բացակայում են ակտիվ և պասիվ շարժումները, հայտնաբերվում է զսպանակային ֆիքսման ախտանիշ. հետազոտող բժիշկը հոդում պասիվ շարժումների փորձ կատարելիս հանդիպում է որոշակի դիմադրության:


Վերջնական ախտորոշումը հաստատվում է ռենտգեն հետազության արդյունքում: Վերջինս թույլ է տալիս հայտնաբերել հոդախախտի հետ զուգակցված ոսկրերի հնարավոր կոտրվածքները կամ ճեղքերը:


Հոդախախտը բուժելու ընդհանուր սկզբունքները


Թարմ հոդախախտի ներուղղումը պետք է կատարվի անմիջապես ախտորոշումը հաստատելուց հետո: Հոդախախն ուղղելու համար առաջարկվել են բազմաթիվ եղանակներ, սակայն դրանց միասնական սկզբունքը հետևյալն է. հոդախախտի առաջացման մեխանիզմին հակառակ շարժումներ կատարել:  


Հոդախախտի ուղղումից հետո վերջույթն անշարժացվում է ֆիզիոլոգիական հարմար դիրքում՝ 2-4 շաբաթ տևողությամբ, որն անհրաժեշտ է հոդաշապկի կամ այլ ներհոդային վնասվածքները վերականգնելու համար: Ազդրի հոդախախտի ուղղումից հետո խորհուրդ է տրվում  3-4 շաբաթ կիրառել կմախքային ձգում և այլն:


Կոնսերվատիվ բուժման անհաջողության դեպքում իրականացվում է վնասվածքային հոդախախտերի վիրահատական բուժում:

Շարունակելի... 

14.04.2017