Պացիենտների համար / Օրթոպեդիա և վնասվածքաբանություն

Կրծոսկրի կոտրվածքներ

Կրծոսկրի կոտրվածքներ

Կրծոսկրը ամբողջական, երկար սպունգաձև ոսկր է։ Այն կազմված է երեք մասից՝ կոթից, մարմնից և թրաձև ելունից։ Դրանք իրար միացած են բարակ աճառային շերտով։ Կրծոսկրի կոթը մարմնի հետ կազմում է դեպի իրար հետ բացված անկյուն։


Կրծոսկրի կոտրվածքները քիչ են հանդիպում։ Դրանք առաջանում են ուղղակի վնասվածքի ազդեցության հետևանքով, օրինակ ՝մեքենայի ղեկին կրծոսկրով հարվածելուց։ Տեղաշարժերն աննշան են, ամենաշատը՝ ոսկրի հաստության չափով։


Կրծոսկրի կոտրվածքի դեպքում գանգատվում են վնասված շրջանի ցավերից, որոնք ուժեղանում են շնչառության ժամանակ։ Զննելիս կրծոսկրի համապատասխան հատվածում հայտնաբերվում է ուռածություն, արյունազեղում, երբեմն՝ տձևություն։


Այս շրջանի շոշափումը ցավոտ է։ Վերջնական ախտորոշումը դրվում է ռենտգենաբանական հետազոտության արդյունքում։ Կրծոսկրի ռենտգեն նկարի վերծանումը բավականին բարդ է և որոշակի փորձ է պահանջում։ Համակարգչային շերտագրության դեպքում ախտորոշումն անհամեմատ հեշտանում է։


Կրծոսկրի կոտրվածքները մեծ մասամբ բուժվում են կոնսերվատիվ։ Կրծոսկրի կոտրվածքը սերտաճում է 6 շաբաթվա ընթացքում։

18.12.2018