Մասնագետների համար / Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Կլինիկական դեպք ‹‹Իզմիրլյան›› ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքում

Կլինիկական դեպք ‹‹Իզմիրլյան›› ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքում

‹‹Իզմիրլյան›› ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժ Արսեն Մանուկյանին դիմել է պացիենտ Ա.Մ.-ն` 25 տարեկան:


Պացիենտը գանգատվում էր ենթակզակային շրջանի դեֆորմացիայի առկայությունից, որը պատճառում էր ֆունկցիոնալ և էսթետիկ անհարմարություններ:
Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր բերանի հատակի կիստոյաձև նորագոյացություն՝ դերմոիտ կիստա:


 Ընդհանուր անզգայացմամբ իրականացվել է կիստայի ամբողջական հեռացում՝ ներբերանային եղանակով: Հյուսվածքի հիստոլոգիական հետազոտությունը հաստատել է վերոնշյալ ախտորոշումը:


Կիստայի հեռացումից հետո վերականգնվել էր պացիենտի դեմքի և պարանոցի նախկին բնականոն և էսթետիկ տեսակետից հաճելի տեսքը:
Հիվանդը մեկ շաբաթից դուրս է գրվել առողջացումով և անցել լիարժեք կյանքի:


Կարևոր է նշել, որ ընտրված մեթոդով վիրահատության արդյունքում բացակայում են ֆունկցիոնալ և էսթետիկ հետվիրահատական խանգարումները, մասնավորապես, արտաքին սպիներ չեն լինում, մկանային կոնտրակտուրաներ չեն առաջանում:

 

 

 

 

 

27.02.2016