Մասնագետների համար / Ընդհանուր պրոկտոլոգիա

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում

Հիվանդ՝ Ա. Ա. 34 տարեկան, ընդունվել է «Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք` գանգատվելով գոտկային, պոչուկային և հարհետանցքային, աճուկային և անութափոսերի շրջանում խուղակային բացվածքների առկայությունից, նրանցից պարբերաբար թարախային արտադրությունից, պարբերաբար բարձր ջերմությունից և աճող ընդհանուր թուլությունից։


Հիվանդը 2008թ և 2011թ շրջանային հիվանդանոցում վիրահատվել է պոչուկի էպիթելային ուղիների կապակցությամբ։

 

2012թ Երևանի կլինիկաներից մեկում վիրահատվել է խուղակներով բարդացած պոչուկի էպիթելային ուղիների կապակցությամբ։

 

2010թ ՌԴ-ում վիրահատվել է պոչուկի և շեքի շրջանի մաշկի թարախային ախտահարման կապակցությամբ, որտեղ ախտորոշվել է ակտինոմիկոզային բնույթի ախտահարում։ Այս ընթացքում գտնվել է մաշկաբանի հսկողության տակ` ստանալով սպեցիֆիկ բուժում։

 

    


«Իզմիրլյան» ԲԿ-ում դրվել է կլինիկական ախտորոշում. պոչուկ-սրբանային, շեքային, աճուկա-փոշտային և անութափոսերի շրջանի մաշկի թարախային ախտահարում։


Վիրահատվել է Սամվել Պողոսյանի կողմից կատարվել է պոչուկ-սրբանային, շեքային, աճուկա-փոշտային շրջանի ախտահարված հյուսվածքների հեռացում։ Անութափոսի ախտահարված հյուսվածքների հեռացում կատարել է պլաստիկ վիրաբույժ՝ Գևորգ Կարապետյանը։ Վիրահատությանը մասնակցել է և բուժման մարտավարությունը համաձայեցվել է բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Արամ Հակոբյանի հետ։

 

 

Առաջացած վերքային մակերեսները հիմնականում ծածկվել են մաշկային լաթերով, որոնք անջատվել են շրջակա հատվածներից։


Հետվիրահատական ընթացքը եղել է հարթ։ Դուրս է գրվել լավացումով։ Այժմ հիվանդը իրեն զգում է լիարժեք առողջ։

02.03.2016