Նորություններ

Մաշկաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում

Մաշկաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում

Մաշկավեներոլոգիական ծառայությունը գործում է կոնսուլտացիոն ախտորոշիչ բաժանմունքի ներքո:

 

Ծառայությունը զբաղվում է մաշկային հիվանդություններով ու սեռավարակներով, հիվանդների խորհրդատվությամբ, ախտորոշմամբ ու բուժմամբ:


Առավել հաճախ դիմում են պարազիտար հիվանդություններով հիվանդները, որոնք արդյունավետ բուժվում են, քրոնիկ դերմատոզներից` փսորիազի, տարբեր էկզեմաների, ատոպիկ, ալերգիկ դերմատիտների ժամանակ:


Քրոնիկ դերմատոզների ժամանակ բուժման արդյունքը հիմնականում ժամանակավոր է, և, կախված սեզոնի, նյարդային, սթրեսային վիճակների հետ, կարող են սրանալ:


Ծառայությանը կարող են դիմել մաշկային, միզասեռական ուղիների հետ կապված ցանկացած խնդիրներ ունեցող պացիենտները:

 

Հաճախ դիմում են և՛ ստացիոնար բուժվող հիվանդները, և՛ ամբուլատոր պացիենտները, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են հոսպիտալացվել:


Պացիենտների ախտորոշումը 90 տոկոս դեպքերում իրականացվում է զննման միջոցով, որում մեծ դեր ունի բժշկի փորձը, պրոֆեսիոնալիզմը: Սնկային, պարազիտար հիվանդությունների, բարդ դերմատոզների ժամանակ կատարվում են նաև լաբորատոր հյուսվածքաբանական հետազոտություններ:


Մաշկավեներոլոգը վերապատրաստվել է Դերմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում՝ մաշկավեներոլոգիական կենտրոնում, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում և Մինսկում, ակտիվորեն մասնակցում է դերմատոլոգիային առնչվող բոլոր կոնֆերանսներին Հայաստանում և արտերկրում:


«Իզմիրլյան»  բժշկական կենտրոնի կոնսուլտացիոն- ախտորոշիչ բաժանմունքի  մաշկավեներոլոգ՝ Սամվել Գևորգյան։


02.03.2021