Գաստրոէնտերոլոգիան այն մասնագիտացված ուղղությունն է, որը զբաղվում է մարսողական համակարգի հետ կապված բոլոր հիվանդություններով։
Դրանք են՝ գաստրոէզոֆագիլ ռեֆլյուքս հիվանդություն, էնտերիտ, կոլիտ / իշեմիկ, խոցային, գրանուլոմատոզ կոլիտներ/, հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդություն, ինչպես նաև լյարդի , լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով։
Հիվանդությունների ախտորոշման համար լայն կիրառվում է ժամանակակից լաբորատոր և գործիքային հետազոտություն, մասնավորապես էնդոսկոպիա, ուլտրաձայնային, ռադիոլոգիական /ՀՏ և ՄՌՏ/։
«Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատում են մասնագետներ, որոնք ունեն և՛ գիտական, և՛պրակտիկ աշխատանքային փորձ, որն էլ ապահովում է ախտորոշման և բուժման բարձր արդյունավետությունը։
Գաստրոէնտերոլոգիական ծառայությունում ներկայում աշխատում է երեք գաստրոէնտերոլոգ, որոնք իրականացնում են գիտական աշխատանքներ: Նրանք մշտապես վերապատրաստվում են, մասնակցում գիտաժողովների, ունեն բազմաթիվ գործընկերներ Հայաստանում և արտերկրում:
Վաստակաշատ գաստրոէնտերոլոգներ՝ Դոնարա Էլոյանը և Կարինե Ղաբուզյանը, երկար տարիներ աշխատում են բուժհաստատությունում։
2004 թվականից գաստրոէնտերոլոգ՝ Տաթևիկ Բադալյանը միացել է այս թիմին և կատարում է խորհրդատվություններ և բուժում, իսկ 2014թ․-ից հանդիսանում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոնսուլտացիոն ախտորոշիչ բաժանմունքի վարիչը։