«Իզմիրլյան» ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայությունը գործում է կլինիկայի ստեղծման օրվանից:
Էնդոկրինոլոգիական ծառայությունը ներառում է հորմոնալ բնույթի բոլոր հիվանդությունների ախտորոշումը և բուժումը:
Էնդոկրինոլոգիայում ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտություններից իրականացվում են հորմոնների որոշումն արյան մեջ:
Գործիքայի հետազոտություններից առավել հաճախ կիրառվում է ուլտրաձայնային հետազոտությունը Որոշ դեպքերում կատարվում է բիոփսիա, օրինակ, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների դեպքում:
Էնդոկրինոլոգիական ծառայության կարող են դիմել այն պացիենտները, ովքեր գանգատվում են մազաթափությունից, փորկապությունից, մաշկի չորությունից, հաճախասրտությունից, ճնշման տատանումներից և այլն: Ցանկալի է, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ դիմեն էնդոկրինոլոգի խորհրդատվության: Դա հատկապես վերաբերում է կանանց, ովքեր պատրաստվում են հղիանալ, որպեսզի հետագայում անպտղության հետ կապված և այլ խնդիրների չառնչվեն:
Էնդոկրինոլոգը բուժում է շաքարային դիաբետը, տարբեր հորմոնալ խանգարումներ:
Ծառայությունն իրականացնում են երեք էնդոկրինոլոգներ. Բադալյան Մարինե, Մանասարյան Սոնա և Ղարաքեշիշյան Սյուզաննա:
Մասնագետները մասնակցում ենք տարբեր գիտաժողովների թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Վերջերս երիտասարդ էնդոկրինոլոգ Սոնա Մանասարյանը վերապատրաստվել է Չինաստանում, որտեղ որպես երկրորդ մասնագիտություն ուսանել է ռեֆլեքսոթերապիան, չինական ավանդական բժշկությունը:
Վերջերս Հայաստան են ներկրվել ինսուլինային պոմպերը, շաքարային դիաբետի ժամանակ:
Համագործակցում ենք տեղի և արտերկրի գործընկերների հետ: