Նորություններ

ՈՐՈՎԱՅՆԱՑԱՎԵՐ. Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Արսեն Ասատրյանի հետ.

ՈՐՈՎԱՅՆԱՑԱՎԵՐ. Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Արսեն Ասատրյանի հետ.

1.Ինչի՞ց կարող է առաջանալ ցավ որովայնում:

 

Որովայնի ցավը ներորովայնային որևէ օրգանից եկող ազդակ է, կանչն այն մասին, որ ինքն /այդ օրգանը/ իրեն լավ չի զգում, հիվանդ է: Էական են` ցավի սկիզբը, ուղղեկցող այլ երևույթները /սրտխառնոց, փսխում, լուծ, ջերմություն, մաշկի դեղնություն և այլն../:

 

2.Ինչպե՞ս կողմնորոշվել, թե՞ որովայնի որ մասն է ցավում:

 

Լոկալ ցավերի դեպքում կողմնորոշման դժվարություններ չկան: Թափառող կամ ինտենսիվ ճառագայթող ցավերի տեղակայման ճշգրտումը պացիենտը պետք է իրականացնի ինքնաշոշափմամբ, մարմնի դիրքի փոփոխմամբ, երբեմն հարազատի օգնությամբ: 

 

3.Ի՞նչ ախտանիշներ կարող են ուղղեկցել որովայնացավերին:

 

  • սրտխառնոց, բերանի չորություն, մարմնի ջերմաստիճանի աճ 
  • բորբոքային հիվանդություններ /օրինակ, ապենդիցիտ/;
  • գազերի ու կղղանքի բացակայություն /օրինակ, աղիքային անանցելիություն/:
  • մաշկի դեղնություն /օրինակ, լեղապարկաբորբերի բարդություններ/:
  • տարբեր շրջանների ցավոտ գոյացություններ /օրինակ, ճողվածքներ, ավշահանգույցների բորբոքումներ/ և այլն.....

 

4.Ինչպե՞ս է սկսվում և զարգանում ցավը որովայնում:

 

Ցավի հանկարծակի սկիզբը, բարձր ինտենսիվությունը նշում է ներորովայնային աղետի մասին /շտապ պետք է դիմել վիրաբույժի/: Խրոնիկական ցավերի պատճառները բազմաթիվ են, ցանկալի է խորհրդակցել տարբեր բժիշկների հետ:

 

5.Որովայնի ցավերի ի՞նչ տեսակներ կան:

 

Ըստ ծագման մեխանիզմի որովայնի ցավերը լինում են վիսցերալ /ներքին օրգաններից ծագող/, պարիետալ կամ սոմատիկ` որովայնի պատի հաստությամբ /սոմատիկ նյարդերով/, ճառագայթող` հիվանդ օրգանից հեռու /մեջք, պարանոց, շեք/ և հոգեծին /դեպրեսիվ/:

 

6.Ի՞նչն է սուր ցավի պատճառը, ի՞նչ անել:

 

Սուր ցավերն հիմնականում առաջանում են ներօրգանական ճնշման կտրուկ բարձրացումների ժամանակ /լեղուղիներ, միզուղիներ, աղեստամոքսային ուղի../, հաճախ ուղղեկցում են անհետաձգելի իրավիճակներին:

 

7.Ի՞նչն է խրոնիկական ցավերի պատճառը, ի՞նչ անել:

 

Պատճառները բազմաթիվ են, պացիենտները հիմնականում գիտեն ինչպես ցավերի տեղակայումը, այնպես էլ դրանց կապը տարբեր գործողությունների հետ /ֆիզիկական աշխատանք, սնունդի ընդունում, դեֆեկացիա, սառեցում և այլն/: Կարիք ունեն պլանային հետազոտությունների:

 

Արսեն Ասատրյան 

«Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ

05.02.2021