Նորություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հայ-ֆրանսիական բժշկական համագործակցություն ՝ ի շահ ազգաբնակչության։

«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հայ-ֆրանսիական բժշկական համագործակցություն ՝ ի շահ ազգաբնակչության։

Փետրվարի 15-ից մինչև 19-ը  «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի հրավերով բժշկական կենտրոն են այցելելու  Ֆրանսիայի Ժորժ  Պոմպիդու հիվանդանոցի սրտային վիրաբույժ, հայազգի ճանաչված մասնագետ Լևոն Խաչատրյանն  իր թիմով։

Հետպատերազմական անհրաժեշտությունից ելնելով՝ անվանի բժիշկի հետ «Իզմիրլյան» ԲԿ են այցելելու Ֆրանսիայի և նրա սահմաններից դուրս  «Կոշին» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար՝ Միկաել Պեյռոմաուր Դեբորդ Բրոկան։

«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկների հետ  համատեղ՝ իրականացնելու են մասնագիտական խորհրդատվություններ վիրավոր զինվորներին, ինչպես նաև քաղաքացիներին, ովքեր ունեն հետվիրահատական բուժման անհրաժեշտություն։

Կխնդրեք բոլոր վիրավոր զինծառայողներին և նրանց հարազատներին նախապես զանգահարել և գրանցվել։

Մանրամասն տեղեկատվություն ստանալու և  գրանցվելու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝010 244010   դիմելով  ծրագրի կազմակերպիչ և համակարգող՝ Ամալյա Գևորգյանին։

 Խնդրում ենք զանգահարել  աշխատանքային օրերին  (երկուշաբթիից- ուրբաթ)։

Մեր կարգախոսն է՝ բարձրակարգ բուժում՝  միջազգային չափորոշիչներին համապատասխան։

 
09.02.2021