Նորություններ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. «Իզմիրլյան» ԲԿ-ի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Հռիփսիմե Հյուսնունցի հետ։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. «Իզմիրլյան» ԲԿ-ի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Հռիփսիմե Հյուսնունցի հետ։

1.Բժշկի  կարևորագույն հատկանիշը:

 

Առաջին հերթին՝ մարդասիրությունը և  սրտացավությունը: Բժշկին դիմող մարդն արդեն գտնվում է որոշակի  բարդ  հոգեվիճակում. չէ՞ որ նա ունի  ցավ, ունի մտավախություն, որ կարող է իր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, իսկ բժիշկն իր սրտացավ վերաբերմունքով պետք է  իրեն դիմած պացիենտին վստահություն  ներշնչի:

 

 2. ՀՇ հետազոտություն անցնելու համար պարտադի՞ր է բժշկի ցուցումը, թե՞ հնարավոր է առանց ցուցման  անցնել հետազոտություն:

 

Այո, կարող են, բայց ցանկալի չէ, քանի որ, ՀՇ-ի շարժիչ ուժր   ռենտգեն ճառագայթն է, որը  ունի վնասակար ազդեցություն  օրգանիզմի վրա և նրա չարաշահումը ցանկալի չէ:  Կան հիվանդություններ, որոնք ախտորոշվում են  ՀՇ-ի միջոցով և այդ բուժման ընթացքը բուժող բժշկի թույլտվությամբ   կարել է դինամիկ հսկողության տակ պահել սոնոգրաֆիկ կամ ՄՌՏ-ի միջոցով, որոնք ճառագայթային մեթոդ չեն և ունեն  նվազագույն ազդեցություն օրգանիզմի համար:

 

3.Ինչ ժամանակակից մեթոդներ կան առողջապահության համակարգում, որոնք կօգնեն խուսափել օնկոլոգիական հիվանդություններից:

 

Այժմ մեր ժամանակակից  առողջապահությունը թույլ է տալիս  վաղ փուլում մի շարք ոչ բարդ  հետազոտությունների շնորհիվ  բացահայտել բազմաթիվ հիվանդություններ՝ այդ թվում օնկոլոգիական հիվանդությունները:

Այդ պատճառով ևս մեկ անգամ կոչ եմ  անում բոլորին՝ պարբերաբար դիմել բժշկի, անցնել սկրինինգ հետազոտություններ, որպեսզի խնդրի դեպքում   հնարավորինս արագ  կազմակերպել   հիվանդության բուժման ընթացքը:  Պետք է ուրախությամբ նշել նաև այն, որ այդ հետազոտություններից շատերն անվճար են և ուղղակի պետք է  անտարբեր չլինել սեփական առողջության նկատմամբ:

 

4.Երեխաների մոտ ո՞ր տարիքից  է ցուցված  ՀՇ-ի հետազոտությունը:

 

Կան որոշակի  խմբեր, որոնց համար ՀՇ-ն հանդիսանում է հարաբերական հակացուցում: Երեխաներն այդ խմբերից մեկն են,  որոնց   հետազոտությունը  կատարում  ենք  խիստ անհրաժեշտության դեպքում:

 

5.Կարելի՞  է  կատարել ամբողջ օրգանիզմի ՀՇ-ն հետազոտություն:

 

Ամբողջ մարմնի ՀՇ-ն  հիմնականում կատարում ենք  օնկոլոգիական խնդիրներ  ունեցող պացիենտներին  և պոլիտրավմանների  ժամանակ, մնացած  այլ  դեպքերում կատաարվում է հստակ բժշկի ցուցումով:

 

6. Մի փոքր խոսենք այս շրջանի ձեր ծանրաբեռնվածության մասին, և ինչ խոսք ձեր կատարած  աշխատանքի մասին: 

(խոսքս COVID-19-ի մասին է)

 

Չնայած մեր հիվանդանոցը դե ֆակտո  չի ընդունել COVID դրական պացիենտների, սակայն    առողջապահական մեծ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով  ունեցել ենք COVID  բացասական   երկողմանի թոքաբորբով պացիենտների  համար նախատեսված բաժանմունք: Դրա հետ մեկտեղ կար նաև ամբուլատոր պացիենտների  մեծաքանակ   հոսք, որով պայմանվորված մեր առաջարկով  և տնօրինության թույլտվությամբ   ունեցել ենք  հետազոտության  գնի իջեցում:

 

7. 2020 թ. մեր երկրի  համար ծանր տարի էր: Գիտենք, որ պատերազմի օրերին դուք նույնպես աշխատում էիք ծանրաբեռնված և ոչ սովորական ռեժիմով, և Ձեր պացիենտները զինվորներն էին, կարող ե՞ք  խոսել մի փոքր այդ օրերի  մասին:

 

2020 թ-ը  փետրվար ամսից  եղել է արհավիրքային, բայց սեպտեմբեր ամսին  սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որը կարծում եմ թերևս երկրաշարժից և Արցախյան արաջին գոյամարտից հետո ամենաահարակու բանն էր, որ կարող էր մեր հետ կատարվել և  այդ մասին  շատ դժվար է խոսել: Մենք  ընդունել ենք գրեթե  300   պացիենտ  տարբեր աստիճանի վիրավորումներով:  ՄԵծ հպարտություն ենք ապրել տեսնելով,  և լսելով  իրենց խիզաիությունների մասին:  Երբ մենք հուսահատ աչքերով, զսպելով մեր էմոցիաները  նայում էինք  տղաներին, անկախ  իրենց վիճակից, իրենք էին մեզ սփոփում: Նրանց    աչքերի մեջ կար  մեծ հույս, հավատ ու վստահություն, որն էլ   մեզ ուժ էր տալիս աշխատելու: 

 

8.Ի՞նչ կմաղթեք…

 

Մաղթում եմ լինեն առողջ,  առողջությունը կյանքի շարժիչ ուժն է, հետևեք ձեր առողջությանը, որպեսզի տխրելու քիչ առիթներ ունենաք, իսկ բժշկին այցելելը լինի  միայն  պրոֆիլակտիկ նպատակով : Աստված բոլորիս հետ …

 

 

Հռիփսիմե Հյուսնունց

«Իզմիրլյան» ԲԿ-ի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ

 
15.04.2021