Նորություններ

Հունիսի 17-ին «Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեց Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի։

Հյուրերին հյուրընկալեցին «Իզմիրլյան»  ԲԿ-ի ֆինասական գծով փոխտնօրեն Վահե Ճուղուրյանը, մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը և սպորտային վնասվածքների  և խոշոր հոդերի բաժանմունքի վարիչ  Ստեփան Մաթոսյանը։

Հանդիպման ընթացքում ֆինանսական գծով փոխտնօրեն Վահե Ճուղուրյանը ներկայացրեց Մեծ Բրիտանիայի Բառնաբաս բարեգործական  Քրիստոնեական հիմնադրամի ֆինասավորմամբ իրականացված տեղահանված արցախցիներին  մատուցված բուժօգնության ծառայությունների մասին, նաև  44-օրյա   պատերազմի վիրավոր զինծառայողների համար վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքների  ընթացքի մասին։

Շրջայցի ընթացքում հյուրերն այցելեցին ,Իզմիրլյանե  ԲԿ-ի ուրոլոգիական , սպորտային վնասվածքների  և խոշոր հոդերի բաժանմունքներ, ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն, նաև   վերականգնողական  կենտրոն։

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին այցելեցին բաժանմունքներ՝ աղոթք հղելով  առ Աստված ՝  հիվանդների համար խնդրելով արագ ապաքինում և առողջություն:

17.06.2021