Նորություններ

Այսօր Ամենայն Հայոց Հայրապետի 70-րդ ծննդյան տարեդարձն է։

Այսօր Ամենայն Հայոց Հայրապետի 70-րդ ծննդյան տարեդարձն է։

Վեհափառ Տեր,


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան ուրախ առիթով: Իսկապես, մեծ պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը և ականատես լինել Հայոց Հայրապետիդ հայրենանվեր և եկեղեցաշեն գործունեությանը, որի ակնհայտ վկայությունն է նաև մեր բժշկական հաստատությունը:

Աշխարհում առկա արդի մարտահրավերների պայմաններում անգնահատելի է Ձեր նպաստը միջեկեղեցական փոխգործակցության խորացման, սփյուռքահայության առջև ծառացող մարտահրավերներին դիմագրավելու խնդիրներում:
Վստահ եմ, որ ամենազոր Աստծո կամոք այսուհետ ևս կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության և համազգային նպատակների իրականացման:

Հայցում ենք Տիրոջ զորակցությունը` մաղթելով քաջառողջ արևշատություն շարունակելու հովվապետի Ձեր առաքելությունը որպես Լուսավորչի Աթոռի արժանընտիր Գահակալ:

Թող Աստված անսպառ ուժ և կորով պարգևի Ձեզ` նոր իրագործումներով ու շնորհներով զարդարելու մեր Եկեղեցու առաքելությունն ի շինություն մեր երկրի և ի մխիթարություն աշխարհասփյուռ մեր ժողովրդի:

Թող Երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ, կորով և արևշատություն ` ի փառս Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի:

 

Որդիական խոնարհումով՝ 

Իզմիրլյան ԲԿ-ի գործադիր տնօրենի ժ/պ  Տ․ Նալբանդյան։

21.08.2021