Նորություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հայ-ֆրանսիական բժշկական համագործակցությունը՝ ի շահ ազգաբնակչության

«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հայ-ֆրանսիական բժշկական համագործակցությունը՝ ի շահ ազգաբնակչության

 

«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հայ-ֆրանսիական բժշկական համագործակցությունը՝ ի շահ ազգաբնակչության 

 

Սեպտեմբերի 22-ին հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում «Իզմիրլյան» ԲԿ են այցելել բժիշկ- սրտաբան Լևոն Խաչատրյանը՝ իր թիմով, անվանի բժիշկներ՝ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության վիրաբուժության պրոֆեսոր, Սենթ-Անտուան հիվանդանոցի AP-HP Փարիզի համալսարանական հիվանդանոցների, Պիեռ և Մարի Կյուրի համալսարանների նախկին ղեկավար, պրոֆեսոր, ուսի վիրաբուժության մասնագետ Լևոն Դուրսունյանը և Ֆրանսիայի բարձրակարգ ուրոլոգ Միքայել Պերոմոռը: 

 

Այցի ժամանակ հյուրերին ընդունեցին «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենի ժ/պ Տիգրան Նալբանդյանը, «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիլեն Հակոբյանը, հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Պողոս Միքայելյանը և «Իզմիրլյան» ԲԿ-ի  մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ծրագրի համակարգող Ամալյա Գևորգյանը։

 

 

Նրանք «Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկների հետ համատեղ կատարել են խորհրդատվություններ և պլանավորված վիրահատություններ։ «Իզմիրլյան» ԲԿ-ին Ֆրանսիայի համալսարանական հիվանդանոցային համակարգի  39 գործող հիվանդանոցային ցանցը նվիրատվություն  կատարեց ՝ լապարասկոպիկ ժամանակակից վիրահատական սարք։ 

 

Հուշագրի ստորագրումից հետո  «Իզմիրլյան» ԲԿ-ն դարձել է  AP-HP-ի պաշտոնական գործընկերը։

Մեր կարգախոսն է բարձրակարգ բուժում՝ միջազգային չափորոշիչներին  համապատասխան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

   

 

      

 

 

   

 

   

22.09.2021