Նորություններ

Ջրօրհնեք և Տնօրհնեք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Ջրօրհնեք և Տնօրհնեք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Տնօրհնեքի կարգը եկեղեցուց դուրս կատարվող հոգևոր բարեպաշտական արարողություններից ամենահայտնին և սիրվածն է ժողովուրդի կողմից: 

Ծիսակատարության ժամանակ քահանան օրհնում է տունը, տան անդամներին, նաև տան բարիքները` հացը, աղը և ջուրը:

 

Տնօրհնյաց  և Ջրօրհնեքի կարգ կատարվեց նաև «Իզմիրլյան» ԲԿ-ում:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Պողոս քահանա  Միքայելյանը օրհնեց բժիշկներին, հիվանդներին և նրանց հարազատներին: 

Արարողությունից հետո օրհնված հացը, աղը և  Սուրբ մեռոնով ջուրը բաժանվեցին հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին: 

12.01.2022