Նորություններ

Ի՞նչ ախտանիշների դեպքում դիմել ռևմատոլոգին

Ի՞նչ ախտանիշների դեպքում դիմել ռևմատոլոգին

Ռևմատոլոգին դիմել, երբ առկա է.

 

Հենաշարժական համակարգի հետ կապված որևէ խնդիր
Ներքին օրգանների ախտահարում
Մաշկի ցանավորում
Քաշի անկում
Ախորժակի նվազում
Մազաթափություն և այլն

Ո՞ր ախտանիշներն են հուշում ռևմատոլոգիական հիվանդություններկ մասին

 

Ռևմատոլոգիական հիվանդությունների ախտանիշներն են.

Հոդաբորբեր և հոդացավեր

  • Առավոտյան կարկամություն,
  • Շարժումների սահմանափակում,
  • Մկանային և ոսկրային ցավեր

Ի՞նչ է անհրաժեշտ և լրացուցիչ հետազոտություն է նշանակում ռևմատոլոգը


Քանի որ ռևմատիկ հիվանդությունները հիմնականում ընթանում են համակարգային ախտահարմամբ,հետազոտությունները պետք է լինեն ծավալուն,որոնք ներառում են.

  • Արյան, մեզի հետազոտություն
  • Կենսաքիմիկան հետազոտություն
  • Սպեցիֆիկ ռևմատիկ փորձեր
  • Գործիքային հետազոտություններ`ռենտգեն, ուլտրաձայնային, ՄՌՏ և ԿՏ

Ի՞նչ սննդակարգ ունենալ ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ

Խորհուրդ է տրվում.

  • Հատուկ սննդակարգ, որը հարուստ է միկրոէլեմենտներով, ծովային մթերք:
  • Ինչպե՞ս կանխարգելել ռևմատոլոգիական հիվանդությունները
  • Կանխարգելմանը նպասում են.
  • Ճիշտ սննդակարգը` առողջ սնունդը (բանջարեղեն, մրգեր, կալցիումով, միկրոէլեմենտներով հարուստ, կաթնամթերք և այլն)
  • Ակտիվ կյանքը(մարզումներ, լող, յոգա)
  • Արևային վաննաներ

Որո՞նք են ռևմատոլոգիական հիվանդությունների ռիսկի գործոնները

Ռիսկի գործոններն են.

  • Սթրես
  • Ժառանգական նախատրամադրվածությունը
  • Ծխելը
  • Որոշ դեղորայքային ազդեցությունները
  • Ինֆեկցիոն գործոնը
  • Հորմոնային ֆոնի փոփոխությունը
  • Քրոնիկ բորբոքման օջախները
  • Սառեցումը և այլն

Զարուհի Սաֆարյան
«Իզմիրլյան» ԲԿ

26.09.2022