Նորություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է լապարոսկոպիկ ձախակողմյան հեմիկոլէկտոմիա բերանակցումով, մեծ ճարպոնի մասնահատում:

«Իզմիրլյան» ԲԿ-ում  կատարվել է լապարոսկոպիկ ձախակողմյան հեմիկոլէկտոմիա բերանակցումով, մեծ ճարպոնի մասնահատում:

Հիվանդ Հ. Ա., 47 տարեկան, ընդունվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք, գանգատվելով  որովայնի ձախ շրջանի ցավերից, ընհանուր թուլությունից, կղազատման խանգարումից, արյունահոսությունից դեֆեկացիայի ժամանակ: 

Հիվանդը հետազոտվել է,  կատարվել է կոլոնոսկոպիա, հայտնաբերվել է սիգմայաձև խթաղիքի վերին երորդականի  քաղցկեղ: 

Ուռուցքը տեղակայվում է սիգմայաձև աղիքի վերին երորդականում, 8x8սմ չափսերով, պինդ կոնսիստենցիայի, ներաճում է որովայնի ձախ կողմնային պատ: 

Կատարվել է լապարոսկոպիկ  ձախակողմյան հեմիկոլէկտոմիա բերանակցումով, մեծ ճարպոնի մասնահատում:

Հետվիրահատական ընթացքը եղել է հարթ: 

Դուրս է գրվել լավացումով:

Վիրահատությունը կատարել է «Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգ Տիգրան Բաղդասարյանը։

Վիրահատությանը մասնակցե են նաև «Իզմիրլյան»ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ Արամ Հակոբյանը և «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Նարեկ Պողոսյանը։

18.10.2022