ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԻՎԱՆԴԻ ԴԻՄԵԼԻՍ ՄԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ.
1. Իրականացնել առողջապահական չափանիշներին լիովին համապատասխանող հետազոտություն:
Ձեզ կնշանակեն ու կանցկացնեն բոլոր անհրաժեշտ և բավարար ախտորոշիչ, բուժական միջոցները, որոնք թույլ են տալիս ախտորոշել հիվանդությունը և ապահովել բուժման որակ բազմաֆունկցիոնալ կլինիկայում, որը ներառում է ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն:
Բժշկական չափանիշներին համապատասխան բարձրորակ բուժօգնություն տրամադրելուն զուգընթաց բժիշկը կարող է բացատրել, թե ինչ է դա նշանակում անձամբ Ձեզ համար:
2. Կլինիկայով հիվադների տեղափոխման ուղեկցումը:
Մեր հիվանդների սպասարկման ոճի կարևոր մասերից է ուղեկցումը՝ մեր աշխատակիցը կուղեկցի Ձեզ մինչև համապատասխան սենյակ և կօգնի կողմնորոշվել կլինիկայի տարածքում:
3. Հերթերի բացակայություն:
Մենք հոգում ենք Ձեր ժամանակի մասին, իսկ դա նշանակում է կլինիկայի կոնկրետ պատասխանատվություններ, դրանք են՝
– երաշխավորում ենք անհրաժեշտ ծառայությունների մատուցումը նույն օրը, եթե դա տեխնոլոգիապես հնարավոր է և Ձեր հնարավորությունները թույլ են տալիս;
– երաշխավորում ենք 24 ժամվա ընթացքում բժշկի այցելելու, նշանակված ախտորոշիչ հետազոտությունները անցնելու և բուժող բժշկին կրկին այցելելու հնարավորությունը;
– երաշխավորում ենք, որ ստիպված չեք լինի սպասել 20 րոպեից ավելի մինչև բժիշկը Ձեզ ընդունի, նախապես գրանցված լինելու դեպքում:
4. Գրավոր խորհուրդների տրամադրում:
Ձեզ ընդունելուց հետո բժիշկը պարտավորվում է տրամադրել Ձեզ գրավոր խորհուրդներ հետագա բուժման ընթացքում սխալներից կամ անորոշություններից խուսափելու համար:
5. Համացանցի միջոցով հիվանդության պատմությանը անհատականորեն ծանոթանալու հնարավորության տրամադրում (ընթացքի մեջ է):
Խորհրդատվությունները, որոնք տրվում են հիվանդին, վավերագրվում են հիվանդության պատմության էլեկտրոնային հուսալի համակարգում: Ընդ որում կլինիկայի աշխատանքի հիմնական սկզբունքն է համագործակից հիվանդներին օպերատիվ կերպով տրամադրել առավելագույնս օբյեկտիվ տեղեկատվություն բոլոր հնարավոր և հարմար տարբերակներով, այդ թվում կլինիկայի կայքում Անձնական էջից առցանց հիվանդության պատմությանը ծանոթանալու հնարավորությունը: Կլինիկայի այսպիսի յուրօրինակ բաց քաղաքականությունը հաստատում է հիվանդի շահերի գերակայության սկզբունքը:
6. Հետազոտության բոլոր արդյունքների և անզգայացման ընթացքում անցակացված բոլոր օպերատիվ միջամտությունների տեսագրության CD- սկավառակների տրամադրում (ցանկության դեպքում):
Տեխնոլոգիապես բարձրորակ սարքավորումների միջոցով իրականացված ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները տեսագրվում են CD-սկավառակի վրա և հանձնվում են Ձեզ: Իրականացվում և Ձեզ է տրամադրվում անզգայացման ընթացքում անցակցված բոլոր օպերատիվ միջամտությունների տեսագրությունը: Դա հնարավորություն է տալիս տանալ նաև ”երկրորդ կարծիք”, այսինքն այլ կլինիկա դիմելու դեպքում ներկայացնել ոչ միայն հետազոտության արդյունքում կատարված բժշկական եզրակացությունը, այլև անմիջապես հետազոտության տեսագրությունը:
7. Օգտագործված դեղորայքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
Երաշխավորում ենք, որ Ձեզ կտրամադրվի օգտագործվող դեղորայքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:
8. Կլինիկայի ադմինիստրացիա դիմելու դեպքում երաշխավորում ենք, որ կստանաք գրավոր պատասխան:
Մենք գիտակցում ենք, որ վերջին հաշվով Դուք եք որոշում, թե մեր ծառայությունների որակը ինչպիսին է: Ձեր կողմից ներկայացված բոլոր ցանկությունները, նկատողությունները և տեսակետները արձագանք կգտնեն, ոչ մի դիմում անպատասխան չի մնա:
9. Նյութական փոխհատուցման տրամադրում հիմնավորված վնասապահանջների և կլինիկայի կողմից թվարկված երաշխիքները չիրականացնելու դեպքում:
Մենք երաշխավորում ենք, որ հիմնավորված վնասապահանջների կամ կլինիկայի կողմից թվարկված երաշխիքների չիրականացնելու հետ կապված դիմում ներկայացնելու դեպքում դուք կարող եք նյութական փոխհատուցում ստանալ: