«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:
2012թ.-ին Բժշկական կենտրոնը վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ՝ ի պատիվ հայ մեծ բարերարի, որը մեծ ներդրում ունեցավ հիվանդանոցի վերազինման հարցում:
«Իզմիրլյան» ԲԿ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց է` հագեցած նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումներով, հմուտ, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան կատարվում է շուրջ 8.000-ից ավելի վիրահատական միջամտություն, ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում է շուրջ 25.000 մարդ: «Իզմիրլյան» ԲԿ-ն հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Ազգային առողջապահության ինստիտուտի գիտաուսումնական բազա:
Ներկայում «Իզմիրլյան» ԲԿ–ում գործում են հետևյալ բաժանմունքները.
![]() |
Ուրոլոգիական բաժանմունք | |
![]() |
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք | |
![]() |
Կոլոպրոկտոլգիայի բաժանմունք | |
![]() |
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք | |
![]() |
Ընդհանուր և լապարասկոպիկ բաժանմունք | |
![]() |
Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք | |
![]() |
Անոթային վիրաբուժության բաժանմունք | |
![]() |
Անեսթեզիոլոգիա և ինտեսիվ թերապիայի բաժանմունք | |
![]() |
Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք | |
![]() |
Թոքաբանություն | |
![]() |
Սրտաբանություն | |
![]() |
Գաստրոէնտերոլոգիա | |
![]() |
էնդոկրինոլոգիա | |
![]() |
Ալերգոլոգիա | |
![]() |
Ռևմատոլոգիա | |
![]() |
էնդոսկոպիա | |
![]() |
Մաշկաբանություն | |
![]() |
Գինեկոլոգիա | |
![]() |
Ընդհանուր և բիոքիմիական լաբորատորիա | |
![]() |
Բակտերոլոգիական լաբորատորիա | |
![]() |
Ախտաբանական հյուսվածքաբանական լաբորատորիա | |
![]() |
Ստոմատոլոգիա | |
![]() |
Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն | |
![]() |
Ճառագայթային ախտորոշման բաժանմունք | |
![]() |
Ռենտգեն հետազոտություն | |
![]() |
ՈՒՁ հետազոտություն/դոպլեր և դուպլեքս/ | |
![]() |
Համակարգչային տոմոգրաֆիա (КТ) | |
![]() |
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ) | |
![]() |
Դեղատուն |
Կենտրոնը վերակառուցվել է և հագեցվել նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով: