Ընդհանուր տեղեկատվություն

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և  ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:

2012թ.-ին Բժշկական կենտրոնը վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ՝ ի պատիվ հայ մեծ բարերարի, որը մեծ ներդրում ունեցավ հիվանդանոցի վերազինման հարցում: 

«Իզմիրլյան» ԲԿ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց է` հագեցած նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումներով, հմուտ, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան կատարվում է շուրջ 8.000-ից ավելի վիրահատական միջամտություն,  ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում  է շուրջ 25.000 մարդ: «Իզմիրլյան» ԲԿ-ն հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Ազգային առողջապահության ինստիտուտի գիտաուսումնական բազա:


Ներկայում «Իզմիրլյան»  ԲԿ–ում գործում են հետևյալ բաժանմունքները.

 

  Ուրոլոգիական բաժանմունք
  Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
  Կոլոպրոկտոլգիայի բաժանմունք
  Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
  Ընդհանուր և լապարասկոպիկ բաժանմունք
  Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք
  Անոթային վիրաբուժության բաժանմունք
  Անեսթեզիոլոգիա և ինտեսիվ թերապիայի բաժանմունք
  Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք
  Թոքաբանություն
  Սրտաբանություն
  Գաստրոէնտերոլոգիա
  էնդոկրինոլոգիա
  Ալերգոլոգիա
  Ռևմատոլոգիա
  էնդոսկոպիա
  Մաշկաբանություն
  Գինեկոլոգիա
  Ընդհանուր և բիոքիմիական լաբորատորիա
  Բակտերոլոգիական լաբորատորիա
  Ախտաբանական հյուսվածքաբանական լաբորատորիա
  Ստոմատոլոգիա
  Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն
  Ճառագայթային ախտորոշման բաժանմունք
  Ռենտգեն հետազոտություն
  ՈՒՁ հետազոտություն/դոպլեր և դուպլեքս/
  Համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
  Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ)
  Դեղատուն

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն   Մեր Կենտրոնի բաժանմունքներն  ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ:   Մասնավորապես, Ուրոլոգիական կլինիկան համագործակցում է Կարո Դերձակյանի հետ, ով Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրենն է ԱՄՆ  Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում: Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքը համագործակցում է Ֆրանսուա Անտոնյանի  հետ, ով աշխատում է Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքում (Կայզեր Պերմանենտե): Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտական կենտրոնի ավագ գիտ.աշխատող` Բ.Գ.Դ. Խաչատուր Բադալյանի հետ: 2008 թ. հուլիսից սկսած՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են  հիմնավոր վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման լայնածավալ նախապատրաստական աշխատանքները:

 

Կենտրոնը վերակառուցվել է և հագեցվել նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով:

 


«Իզմիրլյան» բժշկական կենտրոն